(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀՀ-ՈՒՄ ԱՄԷ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐ ԱՀԼԱՄ ՌԱՇԻԴ ԱԼ-ՍԱԼԱՄԻԻ ԱՅՑԸ ՃՇՀԱՀ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան այցելեց Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ռաշիդ ալ-Սալամին:

Հանդիպման սկզբում ՃՇՀԱՀ ռեկտորի, պրոռեկտորների, ՀՀ վաստակավոր նկարիչ Հրանտ Թադևոսյանի ուղեկցությամբ շրջայց կատարվեց համալսարանի լաբորատորիաներում, այնուհետև Դիզայնի ֆակուլտետի դեկան Արտաշես Մելիքյանը հյուրերին ներկայացրեց «Գույն 2» ցուցահանդեսը: Շրջայցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ճարտարապետության և շինարարության ոլորտում համալսարանի ձեռքբերումներին ու նորարարություններին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՃՇՀԱՀ-ի և ԱՄԷ ինժեներական մասնագիտացված համալսարանների հետ համագործակցություն հաստատելու ուղիները։ Ռեկտոր Եղիազար Վարդանյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրեց համալսարանը՝ ուսումնական գործընթացից մինչև գիտաարտադրական և հետազոտական ուղղություններ, որից հետո ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ռաշիդ ալ-Սալամին նշեց, որ բավականին տպավորված է ստացված տեղեկատվությամբ և համալսարանի հագեցվածությունից, կարևորեց երկկողմ համագործակցությունը՝ վստահեցնելով, որ տարբեր ուղղություններով տեսնում է համալսարանի հետ համատեղ աշխատանքը:

Հանդիպման վերջում ՀՀ վաստակավոր նկարիչ Հրանտ Թադևոսյանը տիկին Ահլամ Ռաշիդ ալ-Սալամին նվիրեց իր ստեղծագործությունների ժողովածուն, որը վերջերս է լույս տեսել:

08.06.22