(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՖՐԱՆՍԱՀԱՅ ՀԱՅՏՆԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ ԱՆՏՈՒԱՆ ԱԳՈՒՋՅԱՆԻ ՀԵՏ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության միջև համագործակցության շրջանակներում համալսարանի ուսանողների համար ՆՓԱԿ-ում անցկացվեց վարպետաց դաս, որը վարեց «ԼՌՈՒԹՅԱՆ ՃԻՉԸ». Հայ հիշողության հետքերը» խորագրով անհատական ցուցահադեսի նպատակով Հայաստանի Հանրապետությունում գտնվող ֆրանսահայ հայտնի լուսանկարիչ Անտուան Ագուջյանը:

Անտուան Ագուջյանն ուսանողների հետ կիսվեց իր երեսնամյա աշխատանքային փորձով, վերջիններիս համար բացահայտեց լուսանկարչության գաղտնիքները, նրբերանգներն ու պահանջվող հմտությունները: Անտուան Ագուջյանը ներկայացրեց, որ ինքը Ցեղասպանությունից փրկված մեծ ծնողների ժառանգն է, ում սև ու սպիտակ լուսանկարները նվիրված են հայ ժողովրդի պատմական հիշողությանը: Աշխատելով տարբեր հակամարտությունների գոտիներում՝ Անտուան Ագուջյանը ստեղծել է պատկերապատումներ, որտեղ պատմությունը, վերջինիս հետքը և արձագանքը կոտրում են պարտադրված լռությունը:

2015 թվականին անցում կատարելով գունավոր լուսանկարներին՝ Անտուանը նոր փուլի սկիզբ է դրել իր արվեստում՝ անցյալի հիշողություններից անցնելով ներկայի վավերագրմանը։

Մասնակիցների շարքում կային լուսանկարչությամբ հետաքրքրված ուսանողներ, որոնք անմիջական երկխոսությամբ փորձեցին վարպետից քաղել հնարավորինս շատ մասնագիտական խորհուրդներ, ով ընդգծեց ցանկացած աշխատանք մեծ նվիրումով ու որակով կատարելու անհրաժեշտությունը:   

08.06.22