Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում շարունակվում են իրականացվել համալսարանական սեմինարները, որոնք նպատակ ունեն ստեղծել փորձի փոխանակման և քննարկումների հարթակ` գիտությանը և կրթությանը առնչվող տարբեր թեմաների շուրջ:
Ներկայումս իրականացվել են հետևյալ թեմաներով սեմինարները՝
- «Բնապահպանական հարցերն ու արդի հիմնախնդիրները նախագծման և շինարարության իրականացման փուլերում», որը ներկայացրել են Գեոէկոլոգիայի և կենսաանվտանգության ամբիոնի ասիստենտ Քրիստինե Սահակյանը և Շինարարական արտադրության, տեխնոլոգիայի և կազմակերպման ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Արմինե Ղուլյանը:
- «Կամուրջների վերակառուցում, վերականգնում և ուժեղացում» նորմերի հիմնական դրույթները, որը ներկայացրել են Ճանապարհների և կամուրջների ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Արտաշես Սարգսյանը և , տ.գ.թ., դոցենտ Հակոբ Գյուլզադյանը:
- «Էներգետիկ և հիդրավլիկ արդյունավետության բարձրացման հնարավորությունները ջրամատակարարման համակարգում», որը ներկայացրել է Շինարարության ֆակուլտետի դեկան, տ.գ.թ. Արամ Սահակյանը:
- «Բնակավայրերի գլխավոր հատակագծերի գործնական իրականացման հետ կապված խնդիրները և դրանց լուծման մեխանիզմները», որը ներկայացրել են քաղաքաշինության ամբիոնի վարիչի ժ.պ., ճարտ. թեկնածու, պրոֆեսոր Զարուհի Մամյանը և ճարտ. դոկտոր, պրոֆեսոր Արսեն Առուստամյանը:
- «Ճանապարհային նախագծերում երթևեկության թերի կամ սխալ կազմակերպման ազդեցությունը անվտանգության վրա», որը ներկայացրել է Շինարարական մեքենաների և երթևեկության կազմակերպման ամբիոնի դասախոս Արուսյակ Խաչատրյանը:
- «Կառույցների օպտիմալ նախագծման նշանակությունը ճարտարապետության և շինարարության ոլորտներում», որը ներկայացրել է Մաթեմատիկայի, շինարարական մեխանիկայի և ֆիզիկայի դեպարտամենտի դոցենտ, ֆ.մ.գ. թեկնածու Բագրատ Գեղամյանը:
- «Արտաքին գործոնների ազդեցությունը ջրի կառուցվածքի և ֆիզիկաքիմիական հատկությունների վրա», որը ներկայացրել է Մաթեմատիկայի, շինարարական մեխանիկայի և ֆիզիկայի դեպարտամենտի ղեկավար, ֆ.մ.գ.դ դոկտոր, պրոֆեսոր Յուրիկ Բաբայանը:
- «Տայք նահանգի պատմաճարտարապետական հետազոտությունների արդյունքները․ Ազորդացփոր և Ոքաղե գավառների նորահայտ հուշարձանները», որը ներկայացրել է Ճարտարապետության տեսության, պատմության և ժառանգության ամբիոնի ասիստենտ, ճարտ. թեկնածու Դավիթ Նահատակյանը:
- «ՇՏՄ (BIM) տեխնոլոգիաների կիրառումը ժամանակակից նախագծային և շինարարարկան աշխատանքներում, ներկայիս գեոդեզիական սարքերի կատարած չափումների և մշտադիտարկման կապը ՇՏՄ (BIM) մոդելի հետ», որը ներկայացրել են Շինարարական արտադրության, տեխնոլոգիայի և կազմակերպման ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Վահան Գրիգորյանը, տ.գ.թ., ասիստենտ Աշոտ Գրիգորյանը և դասախոս Աշոտ Մխիթարյանը:
- «Շինարդյունաբերութունում բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործում և շրջակա միջավայրի պահպանություն», որը ներկայացրել են Շինարարական նյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների արտադրության ամբիոնի պրոֆեսոր, տ.գ.դ. Մարիա Բադալյանը և Ջերմագազամատակարարման և օդափոխության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Սիրանուշ Էգնատոսյանը:
- «Բարելավված հատկություններով ֆիբրաբետոնի ստացում կոմպոզիտային կապակցանյութերի կիրառմամբ», որը ներկայացրել է Շինարարական նյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների արտադրության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Ամալյա Կարապետյանը:
Դեկտեմբերի 10-ին կայանալու է «Անշարժ գույքի օբյեկտների վերաօգտագործման հնարավորությունները էկո-տնտեսական չափորոշիչների և BIM տեխնոլոգիայի կիրառմամբ» թեմայով սեմինարը, որը ներկայացնելու են Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Զառա Մանվելյանը և ասիստենտ Աստղիկ Գրիգորյան, իսկ 13-ին կայանալու է «Եռաչափ մոդելավորումը որպես պատմամշակութային ժառանգության ուսումնասիրման և վերակազմության գործիքակազմ» թեմայով սեմինարը, որը ներկայացնելու են Ճարտարապետության տեսության, պատմության և ժառանգության ամբիոնի պրոֆեսոր, ճարտ. դոկտոր Լյուբա Կիրակոսյանը և Ռուբեն Սարգսյանը:
Այս սեմինարները վկայում են ՃՇՀԱՀ գիտական և կրթական ակտիվ գործունեության մասին։ Դրանք ոչ միայն հարթակ են ստեղծում մասնագիտական փորձի փոխանակման և նոր գիտելիքների ձեռքբերման համար, այլև խթանում են մասնակիցների գիտական մտածողությունը, համագործակցությունն ու նորարարական լուծումների մշակումը։ Այս ձևաչափը շարունակական զարգացում է ապահովում ինչպես համալսարանի, այնպես էլ մասնագիտական հանրության համար՝ նպաստելով կրթության և գիտության առաջընթացին։