(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«ԽԱՉԱՊԱՏՈՒՄ» ՄՐՑՈՒՅԹՈՒՄ Մ. ԱԲԵՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԸ ՃԱՆԱՉՎԵՑ ՀԱՂԹՈՂ

ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակում անցկացվեց «Խաչապատում» հոգևոր-ինտելեկտուալ մրցույթը Երևանի Կենտրոն համայնքի 5 դպրոցների միջև, որին մասնակցեց նաև մեր համալսարանին կից գործող Մ․ Աբեղյանի անվան ավագ դպրոցը:

Մրցույթն անցկացվեց շնորհիվ Մայր Աթոռի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնի հետ համագործակցության: Դպրոցներից յուրաքանչյուրից մասնակցում էին 5-ական աշակերտ: Մրցույթը վերնագրված էր «Խաչապատում», քանի որ հիմնական հարցերը վերաբերում էին Տիրոջ փրկչական խաչին նվիրված տոներին և խաչելության վերաբերյալ ավետարանական հատվածներին: Յուրաքանչյուր մրցույթի համար առանձնացվել էին տվյալ դասարանի համար նախատեսված կրթական ծրագրին համահունչ հարցեր: Պետք է խոստովանել, որ բոլոր աշակերտներն ուղղակի փայլում էին իրենց գիտելիքներով և պատրաստվածությամբ: Հաճախ չօգտվելով անգամ իրենց տրված կարճ ժամանակից՝ մրցույթի մասնակիցները միանգամից հնչեցնում էին ճիշտ պատասխաններ:

Տասներորդցիներից հաղթոց ճանաչվեց Մանուկ Սբեղյանի անվան ավագ դպրոցը, իսկ իններորդցիներից` Պուշկինի անվան դպրոցը: Մրցույթի ավարտին հաղթող թիմերին հանձնվեցին պատվոգրեր և մրցանակներ, իսկ մասնակից թիմերին՝ մասնակցության վկայականներ:

16.11.21