(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԵՌԱԿՈՂՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՆ ԱՄՓՈՓՎԵՑ ԳՐԱՆ ՊՐԻՈՎ

Ապրիլի 15-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում մեկնարկած եռակողմ աշխատանքային շաբաթն ամփոփվեց: Ինչպես արդեն նշել էինք, մեր, Ֆրանսիայի Կլերմոն-Ֆերանի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցի և Իսպանիայի Կորունիայի համալսարանի Ճարտարապետության ֆակուլտետների ուսանողներին ու դասախոսներին համախմբել էր հայկական ռազմական ժառանգությունը, որը վերաարժևորելու և վերափոխելու նոր լուծումներ առաջարկելու նպատակով նրանք, 5 խմբի բաժանված, աշխատանքային օրերն անկցացրեցին Երևանյան բերդի տարածքում:

Մեր, Կլերմոն-Ֆերանի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցի և Կորունիայի համալսարանի ճարտարապետներից կազմված ժյուրիի դատին հանձնված 5 նախագծերից մեկն արժանացավ Գրան պրիի, մյուսը՝ խրախուսական մրցանակի, իսկ աշխատանքային շաբաթվա բոլոր մասնակիցները՝ հավաստագրերի:

Գրան պրիի արժանացած 1-ին խմբի անդամներ Ռապինա Լորինը, Կորտալս Ֆլորինը, Պոսե Նունես Ադրիանը, Մելիքսեթյան Ռուզաննան և Յոլյան Արփինեն իրենց նախագծում Երևանյան բերդի տարածքը վերածել էին համալսարանական կոմպուսի՝ ուսումնական շենքերով, հանրակացարանով, բնակելի շենքերով և դեպի Հրազդանի կիրճ ձգվող կամրջով:

22.04.19