(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԲԱՑՎԵՑ «ՆԵՄԵՍԻՍ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ՀՈՒՇԱԿՈԹՈՂԸ

Երևանի կենտրոնում` Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում բացվեց 1919-1922 թվականներին «Նեմեսիս» գործողությունը կազմակերպած և այն իրականացրած ազգային արժանապատվության ասպետներին նվիրված հուշաղբյուր-կոթողը: Հեղինակը՝ ՀՀ վաստակավոր ճարտարապետ, Ճարտարապետական նախագծման և միջավայրի դիզայնի ամբիոնի ճ.թ., պրոֆեսոր Տիգրան Բարսեղյանն է:

Հուշարձանի նվիրված էր Սողոմոն Թեհլիրյանին, Արամ Երկանյանին, Արշավիր Շիրակյանին, Պետրոս Տեր-Պողոսյանին, Արտաշես Գևորգյանին, Միսաք Թորլաքյանին, Ստեփան Ծաղիկյանին, Հակոբ Մելքումովին, Երվանդ Ֆունդուկյանին, Արմեն Գարոյին, Գրիգոր Մերջանովին, Ավետիք Իսահակյանին, Արշակ Եզդանյանին, Արա Սարգսյանին, Հրաչ Փափազյանին, Շահան Նաթալիին:

Հուշակոթողի տեղադրման միջնորդությունը ներկայացրել էին Հայոց ցեղասպանության վրիժառուների ժառանգները:

Հուշարձանի բացմանը ներկա էր համալսարանի ղեկավար կազմը, դասախոսներ, ուսանողներ, հերոսների ժառանգներ, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ, գիտնականներ և այլ քաղաքացիներ:

Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը նշեց հուշարձանի ստեղծման նախաձեռնությանը երևանի ավագանին քվեարկել է միաձայն կողմ:

«Նեմեսիս» գործողությունը հայ ժողովրդի արժանապատվության, արդարադատության գործողությունն էր և բոլորս պարտավոր ենք միշտ խոնարհվենք հայ ազգի նվիրյալ զավակների առաջ:

27.04.23