(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

Համալսարանի ղեկավարությանը և ՃՇՀԱՀ ճարտարապետության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական  կազմին ներկայացվեց ապրիլի սկզբին մեկնարկած  ճարտարապետական աշխատանքային սեմինարի արդյունքները:

Աշխատանքային սեմինարը իրականացվել էր ճարտարապետական կրթության նոր մեթոդաբանության որոնումների շրջանակում, մասնավորապես կիրառվել է ակտուալ խնդիրների վրա հիմնված կրթության մոտեցումը (Problem based learning): Սեմինարի թեման էր «Երևանի պետական համալսարանի կանաչապատ տարածքի լանդշաֆտային դիզայնի լուծումներով վերաձևավորման առաջարկների» հավաքագրումը, որը  նվիրված էր 44-օրյա պատերազմում զոհված համալսարանական ուսանողների հիշատակին: Մտքերի հավաքագրման հայտը ներկայացրել էր Երևանի պետական համալսարանի ղեկավարությունը:

Մասնակցեցին  2-րդ և 3-րդ կուրսի ուսանողները, ղեկավարում էր ֆակուլտետի դեկան Արմեն Շատվորյանը:

Թիմային աշխատանի միջոցով և ստողծագործական հատուկ մեթոդաբանության կիրառմամբ ուսանողները ներկայացրին մի շարք էսքիզային մտքեր, որոնցից մի քանիսի  միավորմամբ ձևավորվեց հստակ առաջարկ, որն էլ արժանացավ հավանության:

Նման կրթական մեթոդաբանությունը հնարավորություն տվեց ուսանողերին ավելի վաղ շրջանում վերլուծական ու համալիր մոտեցմամբ հիմնավորելու իրենց աշխատանքները և բարելավելու թիմային, համագործակցային աշխատանքի հմտությունները:

Մասնակիցները ֆակուլտետի կողմից ստացան մասնակցության հավաստագրեր նախագծային հմտությունների բարելավման  և «Երևանի պետական համալսարանի կանաչապատ տարածքի լանդշաֆտային դիզայնի լուծումներով վերաձևավորման առաջարկներ» թեմայով աշխատանքային սեմինարին մասնակցության համար:

Ռեկտոր Եղիազար Վարդանյանը շնորհավորեց ուսանողներին՝ ընդգծելով. «Շնորհակալություն եմ հայտնում կատարված աշխատանքի համար, վստահ եմ, որ միասին կարող ենք ոչ միայն այս, այլև այլ լավ նպատակներ իրականացնել»: 

 

13.05.22