(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԱՄՓՈՓՎԵՑ ՌՈՒՍԱՑ ԼԵԶՎԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան էին այցելել Ռուսական տան աշխատակիցները։ Այցի նպատակն էր ամփոփելու ՃՇՀԱՀ Ռուսաց լեզվի կենտրոնի և լեզուների ամբիոնի համատեղ իրականացրած օլիմպիադայի արդյունքները, ինչպես նաև պարգևատրելու ռուսաց լեզվի համալսարանական օլիմպիադայի մասնակիցներին:

Օլիմպիադային մասնակցել է 21 ուսանող, որոնցից 11-ը՝ առաջին փուլին, 9-ը՝ երկրորդ փուլին: Երկրորդ փուլի արդյունքներով մասնակիցներից երեքը հաղթել են. 1-ին տեղ, 1-ին կարգի դիպլոմ և մրցանակ է շնորհվել Զազյան Դավիթին, 2-րդ տեղ, 2-րդ կարգի դիպլոմ և մրցանակ է շնորհվել Կատարինա Մինասյանին, 3-րդ տեղ, 3-րդ կարգի դիպլոմ և մրցանակ է շնորհվել Հարությունյան Լիլիին:

Օլիմպիադայի բոլոր մասնակիցները պարգևատրվեցին շնորհակալագրերով: Մրցանակները հաղթողներին հանձնեց Ռուսական տան ղեկավարի տեղակալ Վիկտորյա Դերիպասկոն, որը շնորհավորեց ուսանողներին հաղթանակի կապակցությամբ և հաջողություն մաղթեց նրանց ընտրած մասնագիտական ճանապարհին, ինչպես նաև հրավիրեց մասնակցելու հանրապետական ռուսաց լեզվի օլիմպիադային:

Արարողությանը ներկա էին Ռուսական տան ղեկավարի տեղակալ Վ. Դերիպասկոն, ծրագրերի և կրթական նախագծերի համակարգող Տ. Դրոնսկայան և նախագծերի և ռուսաց լեզվի կրթական ծրագրերի համակարգողի օգնական Մ .Ավանեսովան։ Համալսարանից ներկա էին միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վարդգես Եդոյանը, ինչպես նաև համալսարանի Ռուսաց լեզվի կենտրոնի ղեկավար, բ.գ.թ. Կարինա Հովհաննիսյանը:

Այցի ավարտին Երևանի Ռուսական տունը համալսարանին նվիրեց ուսումնական և ուսուցողական գրականություն՝ ռուսաց լեզվի դասավանդման և ապագա օլիմպիադաներում և միջոցառումներում նորանոր հաջողություններ գրանցելու համար։

18.04.23