ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՏՐՎԵՑԻՆ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻՑ ԱՆՎՃԱՐ ԵՐԹԵՎԵԿԵԼՈՒ ՔԱՐՏԵՐԸ

«Արարարատբանկ» ԲԲԸ-ի, Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն ՓԲԸ-ի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջև կնքված եռակողմ հուշագրի շրջանակում՝ տրվեց «Անվճար երթևեկություն՝ ՃՇՀԱՀ ուսանողներին» ծրագրի շարունակական մեկնարկը, որով համալսարանի սոցիալապես անապահով և հասարակական ակտիվ ուսանողները մետրոպոլիտենից կօգտվեն անվճար: Արդեն իսկ գործող ծրագրում ներգրավվեց մոտ 44 ուսանող։ Ուսանողական խորհրդի քարտուղար Տաթև Բարխոյանը ուսանողներին հանձնեց մետրոպոլիտենի քարտերը, շնորհավորեց նրանց և մաղթեց բարի երթ։
Նշենք, որ Ուսանողական խորհրդի այս ծրագիրը, 2015 թ-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպվող «Հայկյան» մրցանակաբաշխությանը, «Լավագույն ինքնատիպ նախագիծ» անվանակարգում ճանաչվել է հաղթող։

 1,957 просмотров всего,  1 просмотров сегодня

27.03.19

 1,958 просмотров всего,  2 просмотров сегодня