(010) 303-300

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ԳՆԵԼ ՍԱՆՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ

Հարգելի շրջանավարտներ,

Ձեր մասնագիտությունը որոշակի ժամանակահատվածում մարդկանց մշակույթի զարգացման, վերաբերմունքի և կարողությունների արտացոլումն է:
21-րդ դարի աշխարհում նոր լոգիստիկ ուղիների և լայնածավալ շինարարության պայմաններում առավել մեծացել է շինարարի և ճարտարապետի դերը, բայց և մեծապես փոխվել են նրանց առջև դրված առաջադրանքները:
Մեր երկրում ևս վերջին տարիներին մեծացել է համալսարանի շրջանավարտների դերը և անհրաժեշտություն կա անգամ սերնդափոխության:
Կառավարությունը լայնածավալ ճանապարհաշինարարական և ենթակառուցվածքների շինարարության ծրագրեր է իրականացնում, և այս ոլորտը դարձել է ոչ միայն հետաքրքիր և ստեղծագործական, այլև ռազմավարական նշանակության առաջնայնություն:

Պետք է զարգանան ճանապարհային կառուցվածքները և ապահովեն բարձրակարգ և որակյալ ճանապարհներ: Սրանից ելնելով՝ շինարարության ոլորտում որակյալ մասնագետների պահանջարկն էլ ավելի է մեծանում:
Ձեր նախագծերի հաջողությունը այսուհետ պահանջում են հեռանալ աշխատանքի ավանդական մեթոդներից, կողմնորոշվել արտադրանքի վրա, մասնակցել որոշումների կայացմանը, համագործակցել տեղեկատական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների հետ հասկանալ և կիրառել նրանց ստեղած արտադրանքը:
Հարգելի՛ ներկաներ, թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել համալսարանի ղեկավարության՝ ի դեմս պարոն Վարդանյանի այսօրվա շրջանավարտներին հիշարժան օրվա առթիվ:
Բարի երթ բոլորիդ:

28.08.22