ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ

ՃՇՀԱՀ միջին մասնագիտական կրթության քոլեջում տեղի ունեցավ վերջին զանգին նվիրված միջոցառում, որին ներկա էին ԿԳՄՍՆ ներկայացուցիչները, ՃՇՀԱՀ աշխատակազմի ղեկավարը, Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի նորկայացուցիչները, ՀԿԿԱ նախագահը, ուսումնական հաստատությունների տնօրեններ, մանկավարժներ, ծնողներ և այլ հյուրեր:

Միջոցառումը տարբերվում էր իր հուզական ու հայրենասիրական մթնոլորտով: Միջոցառմանը ներկա էին նաև մերօրյա հերոսների ծնողները։  Շրջանավարտները նախ հիշեցին քոլեջի հերոսներին, խոնարհվեցին նրանց անմար հիշատակի առաջ: Այնուհետև նշեցին իրենց ավարտական միջոցառումը, որն առավելապես հայրենասիրական բնույթ ուներ:

Քոլեջի տնօրեն տիկին Հովհաննիսյանը շնորհավորեց շրջանավարտներին՝ բարի երթ, ուսումնական նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ մաղթելով բոլոր շրջանավարտներին։ Միջացառումը ավարտվեց վերջին զանգի ղողանջով, որը ինչպես իրենք` շրջանավարատները, նշեցին միշտ կլինի իրենց սրտերում և հուշերում, իսկ հարազատ կրթօջախին հայտնեցին իրենք մեծագույն երախտիքը ստացած գիտելիքների և անմոռանալի օրերի համար։

 293 просмотров всего,  1 просмотров сегодня

01.06.21

 294 просмотров всего,  2 просмотров сегодня