Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐԵԼՈՎ ԳՅՈՒՂԸ․ ՀԱԴՐՈՒԹ

2018 թվականի հուլիսի 15-ից հուլիսի 21-ը ԱՀ Հադրութ քաղաքում՝ Հին Հադրութ թաղամասում կկազմակերպվի ամառային դպրոց՝ Վերաիմաստավորելով գյուղը․ Հադրութ (Re-imaging the village. Hadrout) խորագրով։ Նախագիծը միտված է առկա ճարտարապետական արժեքները պահպանելուն և այս տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը։ Այս բնակավայրի ընտրությունը պատահական չէ, քանի որ այստեղ պահպանվել է 18-19-րդ դարի յուրահատուկ ճարտարապետությունը, որը պահպանելու և նոր շունչ տալու կարիք ունի։

Վերաիմաստավորելով գյուղը․ Հադրութ (Re-imaging the village. Hadrout) ամառային դպրոցի հիմնական նպատակը Հին Հադրութի քաղաքաշինական զարգացման էսքիզային նախագծերի, զբոսաշրջության զարգացման ուղղիների մշակումն է՝ պատմական միջավայրի պահպանման և վերականգնման հետ համատեղ։

Այս ձևաչափով ամառային դպրոց նախատեսվում է կազմակերպել ամեն տարի՝ յուրաքանչյուր անգամ ընտրելով ավելի հետաքրքիր միջավայր, և սևեռելով ուշադրությունը մեր ունեցած արժեքները պահպանելուն, ինչպես նաև նոր և մնայուն արժեքներ ստեղծելուն։
Ամառային դպրոցի մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցել և՛ տեսական, և՛ պրակտիկ դասընթացների։ Տեսական մասը ապահովելու համար արդեն իսկ հրավիրված են դասախոսներ և ոլորտի մասնագետներ, ովքեր  հանդես կգան դասախոսություններով և կկիսվեն իրենց պրակտիկ փորձով։ 

Ամառային դպրոցի մասնակից կարող են լինել 2-4 կուրսի ուսանողները, ինչպես նաև մագիստրոսներ (ճարտարապետություն, դիզայն, գրաֆիկ դիզայն) և երիտասարդ ճարտարապետներ, ովքեր նախապես կգրանցվեն մասնակցության համար։ Այս տարվա ամառային դպրոցը նախատեսված է 20 մասնակիցների համար։ 

Մասնակիցները կապահովվեն բոլոր անհրաժեշտ հարմարություններով՝ տրանսպորտ, գիշերակաց, սնունդ։
Դորութ Ստուդիոյի նախաձեռնությամբ այս ծրագիրը Հադրութում իրագործելու համար մեծ աջակցություն են ցույց տալիս ԱՀ կրթության և գիտության նախարարությունը, ՃՇՀԱՀ-ն։

Ամառային դպրոցի գրանցվելու և մասնակցելու կարգ՝

1 ՓՈՒԼ
1. Ամառային դպրոցին մասնակցելու իրավունք ունեն համապատասխան ֆակուլտետի 2-3 կուրսերի ուսանողները, մագիստրատուրայի ուսանողները, ինչպես նաև երիտասարդ ճարտարապետներ։
2. Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել՝ լրացնել դիմում, ուղարկել Portfolio (նախկինում կատարված աշխատանքների/նախագծերի հավաքածուն) և CV-ն հետևյալ հղումով www.doroutstudio.am/ss մինչև 29.06.2018 23:59:
3. Մասնակիցների առավելագույն քանակը 20 է։
4. Մասնակիցները պետք է նախապես ծանոթ լինեն ծրագրին, ամառային դպրոցի կազմակերպման վայրին, օրակարգին։
Կազմակերպիչների կողմից կուսումնասիրվեն ներկայացված դիմումները և կկատարվի ընտրություն։

Ամառային դպրոցին մասնակցելու համար անհրաժեշտ է նախօրոք գրանցվել, գրանցվելու վերջնաժամկետը 
29062018թ է։

Պատասխանները կուղարկվեն մասնակիցներին մինչև 
02072018թ.:

2 ՓՈՒԼ
Մասնակցելու դեպքում ձեր էլեկտրոնային հասցեին կուղարկվեն մասնակցության վճարի փոխանցման հետագա մանրամասները, ամառային դպրոցի մանրամասն ծրագիրը։ Ընտրության փուլը հաղթահարած դիմորդներին կծանուցվի էլեկտրոնային եղանակով՝ նշելով հաշվեհամարը որին պետք է փոխանցվի մասնակցություն գումարը, ինչպես նաև տեղեկություն հետագա քայլերի մասին։ Ծրագրի մասնակցության գումարը կազմում է 25000 դրամ։ Մասնակիցների առավելագույն քանակը 20 հոգի է։ Ծրագրի մասնակիցների համար կապահովվեն տեղափոխության Երևան-Հադրութ և հակառակ ուղղությամբ, երեք անգամյա սնունդ, կացարան Հադրութում 6 գիշեր՝ ապահովված անհրաժեշտ բոլոր կոմունալ հարմարություններով, գրենական և այլ անհրաժեշտ նյութերով։

Մանրամասների համար այցելեք ամառային դպրոցի կայքը՝ 

http://www.ss.doroutstudio.am/

844  Ընդամենը Դիտված, 3 Դիտվել է այսօր

20.06.18

845  Ընդամենը Դիտված, 4 Դիտվել է այսօր