ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Սիրելի ուսուցիչներ

Շնորհավորում եմ բոլորիդ այս գեղեցիկ օրվա կապակցությամբ:

Մանկավարժությունը մասնագիտություն չէ, այն բարձր ու պատվավոր կոչում է, մի ամբողջ գաղափարախոսություն հավաքական կերպարի՝ կրթողի, դաստիարակի, մոր, ընկերոջ: Ձեր մեջ կրելով ազգի լեզուն, մշակույթն ու ավանդույթները, դուք եք դառնում ժամանակի հաստատուն այն կամուրջը, որի միջոցով սերունդները հայ ու հայրենասեր են մեծանում:

Հարգելի մանկավարժներ.

 Գուցե անբառ, բայց խոնարհումի և երախտիքի՝ Ձեզ ուղղված լուռ խոսքերը ուղեկցում են մեզ ողջ կյանքում:

Կրկին շնորհավորում եմ  Ձեզ այս նշանակալի օրվա առթիվ և Ձեր ընտրած դժվարին ճանապարհին մաղթում առողջություն, անսպառ եռանդ, համբերություն ու հավատ առ այն, որ դաստիարակում եք աշակերտներ, ովքեր վաղը դառնալու են մեր պետության ազնիվ քաղաքացին, քաջարի զինվորը, բարեխիղճ շինարարն ու ճարտարապետը, աշխարհահռչակ գիտնականն ու բժիշկը և, պարզապես, լավ մարդը:

 3,440 просмотров всего,  2 просмотров сегодня

05.10.16

 3,441 просмотров всего,  3 просмотров сегодня