ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Սենտ էտիենից ժամանած պատվիրակությանն ընդունեց ռեկտոր գալստյանը

Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում բազմազգ եռուզեռ էր: Ֆրանսիայի Սենտ Էտիենի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցի հետ 2012թ-ին կնքված պայմանագրի շրջանակներում հերթական անգամ մեր համալսարանում իրենց աշխատանքային օրերն են անցկացնում ֆրանսիական դպրոցի ուսանողները:

Սենտ Էտիենի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցի դասախոսներ Ռաֆի Բեդրոսյանի և Անդրե Սոլնեի ղեկավարությամբ նույն դպրոցից մեր համալսարան են ժամանել տարբեր ազգության 12 ուսանող:

Ուսանողներին և դասախոսներին ողջունեց ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը՝ կարևորելով արդեն ամուր հիմքերի վրա դրված համագործակցության շրջանակներում կազմակերպվող աշխատանքային հանդիպումները: Ռեկտոր Գալստյանը նկատեց, որ այս տարիներին համագործակցության շրջանակներում իրականացված փոխանակումներին մասնակցած դասախոսների և 9 տասնյակից ավելի ուսանողների թիվը լուրջ հայտ է փոխգործակցությունն ուժեղացնելու և հեռանկարային դարձնելու համար: Այս տեսանկյունից ռեկտորը կարևոր համարեց նաև ՍԷԱԲՃԴ-ի տնօրեն Ժակ Պորտի՝ մարտի 30-ին նախատեսված այցը մեր համալսարան:

Աշխատանքային պրոցեսին չի խոչընդոտի նաև ուսանողների բազմալեզու և բազմազգ լինելու հանգամանքը: Ինչպես իր խոսքում նշեց ՍԷԱԲՃԴ-ի դասախոս Անդրե Սոլնեն, աշխատանքային օրերին ճարտարապետությունը կլինի շփման ընդհանուր լեզուն:

ՃՇՀԱՀ քաղաքաշինության ամբիոնի վարիչ և աշխատանքների կազմակերպման պատասխանատու Զառա Մամյանը մանրամասնեց, որ Սենտ Էտիենի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցի և մեր ուսանողների համատեղ աշխատանքային օրերն այս անգամ նվիրված են Երևանի Հ. Պարոնյան փողոցի վրա տեղակայված Թատերական գործիչների համար նախատեսված բնակելի շենքի արդիականացմանն ու վերակառուցմանը: Աշխատանքային օրերի ընթացքում ուսանողները, խմբերի բաժանված, կուսումնասիրեն1969թ-ին կառուցված շենքը, կփորձեն գտնել այն նորովի ներկայացնելու և վերակառուցելու նպաստավոր լուծումներ, որոնք վերածվելով նախագծերի, կդրվեն համատեղ քննարկման:

Նշենք, որ մեր համալսարան այցի շրջանակներում Ֆրանսիայից ժամանած ուսանողների համար կկազմակերպվեն ճանաչողական այցեր դեպի Ծիծեռնակաբերդ, Խոր Վիրապ, Գառնի, Գեղարդ:

 2,253 просмотров всего,  2 просмотров сегодня

24.03.16

 2,254 просмотров всего,  3 просмотров сегодня