ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՌԵԿՏՈՐ ԳԱԳԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԻ  ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Սիրելի կանայք.

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մարտի 8-ի՝ կանանց միջազգային տոնի առթիվ:  Մշտապես մեծարանքի արժանի, հատկապես, հայ կնոջ դերն անգնահատելի և անսասան է հայ ընտանիքների պահպանման, հայոց երկրի հիմքերն ամուր պահելու գործում:

Մենք ուժեղ ենք ձեզանով, հպարտ ենք Ձեր գործերով, երջանիկ՝ Ձեր անսահման բարությամբ, սիրով ու կնոջ հայեցի կերպարով, քանզի հենց Ձեր ուսերին է  Հայրենիքին արժանի զավակներ պարգևելու և դաստիարակելու սուրբ առաքելությունը:

Առանձնակի կերպով ուզում եմ շնորհավորել մեր համալսարանի և, առհասարակ, կրթական ոլորտի բոլոր կանանց, ովքեր մեծ հոգատարությամբ ու ջերմությամբ են կատարում իրենց սուրբ պարտքը՝ կրթելով ու դաստիարակելով մեր ազգի ապագա զինվորներին, մայրերին, կրթության, գիտության և արվեստի երախտավորներին:

Կրկին շնորհավորում եմ Ձեր գարնանային տոնը և մաղթում անկոտրում առողջություն, երջանկություն և մասնագիտական բուռն վերելքներ:

 

08.03.18

 1,263 просмотров всего,  1 просмотров сегодня