Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ՊԱՏԵՐԱԶՄԸ՝ ՄԵՐ ԿԱՄԱՎՈՐ ՈՒՍԱՆՈՂԻ ԱՉՔԵՐՈՎ

Ասում են՝ պատերազմը զգացմունքների հետ առնչություն չունեցող երևույթ է, պիտի սառնասրտորեն գործես, մտածես, առաջին հերթին, ողջ մնալու մասին:

Սեպտեմբերի 27-ին բռնկված հուժկու պատերազմը ոտքի հանեց բոլորին. Դեպի ռազմաճակատ մեկնեցին և թեկուզ սեփական կյանքի գնով Հայրենիքի կյանքի փրկության համար երդվեցին հազարավոր հայորդիներ, որոնց թվում՝ նաև մեր համալսարանի շատ ուսանողներ:

Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Սամվել Խլղաթյանն այն կամավորներից է, ով առաջնագծում է պատերազմի առաջին իսկ օրերից: Զրույցի ընթացքում լարված է՝ տպավորություն է, թե մտածում է, որը պատմի, որը թողնի:

«Պատերազմն իսկական քաոս է, որտեղ պիտի կարողանաս ողջ մնալ». ասում է՝ պատերազմին հստակ ու կարճ բնութագիր տալն անհնար է, պետք է զգաս սեփական մաշկով, տեսնես սեփական աչքերով և լսես պայթյունների ձայնը սեփական լսողությամբ:

Սակայն, որքան էլ այդ պայթյունները խլացնում են ամեն տեսակի զգացմունքների ձայնը, 24-ամյա Սամվելը խոստովանում է, որ հենց այդտեղ ես սկսում իրապես գնահատել ապրածդ յուրաքանչյուր պահը, արժևորել քեզ շրջապատող մարդկանց, գոնե մտովի, բայց շոշափելի դարձնել այն բոլոր երազանքներդ ու ապագայիդ գործողությունները, որոնց իրականացումն անընդհատ հետաձգում էիր. «Առօրեականը դառնում է անսովոր ու յուրահատուկ»,- անկեղծանում է Սամվելը:

Այն, որ հաղթելու ենք, այլընտրանք չունի, սակայն Սամվելը վստահ է, որ պատերազմում ամենամեծ հաղթանակը տանում ես հենց քո անձի նկատմամբ, քո ներքին վախերի ու տագնապների նկատմամբ: Իսկ արդեն ռազմի դաշտում թշնամին տեսանելի է, հայրենասիրությունը՝ երակներում, ամուր ընկերներդ էլ՝ կողքիդ:

Իսկ մարտական թատերաբեմում ծավալված հետաքրքիր կամ հերոսական դրվագնե՞ր… Հայացքը չի ստում, կան իհարկե, որոնց մասին Սամվելը հիմա խոսել չի ցանկանում: Բայց այն, որ առողջական վիճակի բարելավումից հետո կրկին առաջնագծում է լինելու, վստահ է:

227  Ընդամենը Դիտված, 1 Դիտվել է այսօր

09.11.20

228  Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր