Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ուսումնական այց innocens ծրագրի շրջանակներում

Erasmus+ Innocens ծրագրի շրջանակներում ՃՇՀԱՀ պատվիրակությունն ուսումնական այցով մասնակցել է Ֆինլանդիայի՝ Տուրկուի Կիրառական գիտությունների համալսարանում նորարական մանկավարժությանը և Մինսկում նորարական մանկավարժության գնահատման համակարգին նվիրված դասընթացներին։ Այնուհետև՝ կարևորելով նորարական մանկավարժության դերը, ՃՇՀԱՀ պատվիրակությունը համալսարանի 5 ֆակուլտետներում՝ պրոֆեսորադասախոսական կազմի մասնակցությամբ փորձի փոխանակման նպատակով իրականացրել են սեմինար-քննարկումներ (նկարները կցված են)։ Հանդիպումների սկզբում ներկայացվեցին Ֆինլանդիայի կրթական համակարգի առանձնահատկությունները, ինչպես նաև կատարվեց նորարարական և ավանդական մանկավարժական մեթոդների համեմատական վերլուծությունը։ Մասնակիցներին մանրամասն ներկայացվեցին Ֆինլանդիայում հաջողությամբ կիրառված նորարարական մանկավարժության՝ Ծրագրային ինկուբատորներ, Նորարարական ճամբարներ, Արտադրական տեխնոլոգիաների կենտրոններ և Բիզնես ակադեմիաներ գործնական չորս եղանակները։ Այս քննարկումների ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ուսումնական գործընթացում դրանց կիրառման առավելություններին և հնարավորություններին, առկա խնդիրներին։

ՃՇՀԱՀ՝ ուսումնական այցին մասնակցած պատվիրակության կողմից  ներկայացվեց նաև Մինսկում ձեռք բերված առցանց գնահատման FINCODA և  HEInnovate գործիքակազմը, մանրամասն ներկայացվեցին նաև դրանց կիրառման հիմնական առանձնահատկությունները։ Քննարկվեցին առաջադրված խնդիրների և դրանց լուծման արդյունավետ եղանակների տեղայնացման հնարավորությունները։ Աշխատանքային բոլոր խմբերի հետ հանդիպումներն ընթացան հարց ու պատասխանի, քննարկումների անմիջական մթնոլորտում։ Քննարկումների ժամանակ հարցադրումների շրջանակը բավականին լայն էր, քննարկվեցին  ուսուցման ավանդական և նորարարական մեթոդների համադրումը, նորարարական գործիքակազմի կիրառական հնարավորությունները և դասավանդման արդյունավետության բարձրացման խնդիրները։ Անդրադարձ կատարվեց նաև համալսանարում դրանց կիրառման և տեղայնացման  հնարավորություններին։

Ծրագրի շրջանակներում  փորձի փոխանակման նպատակով կազմակերպված թվով 6 միջոցառումներին ընդհանուր առմամբ  մասնակցեց 75 մարդ (Ուսումնական այց innocens ծրագրի շրջանակներում)

Սեմինար-քննարկումների մասնակիցները բարձր գնահատեցին քննարկումների արդյունավետությունը  և արժևորեցին նորարարական մեթոդական գործիքակազմի կիրառումը տեխնիկական առարկաների դասավանդման մեջ։

 

19.04.18

315  Ընդամենը Դիտված, 1 Դիտվել է այսօր