Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՃԱՄԲԱՐՆ ԱՄՓՈՓՎԵՑ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ ՈՒ ՊԱՏՎՈԳՐԵՐՈՎ

Ինչ ամառ՝ առանց ամառային ուրախ, ուսուցողական և ակտիվ ճամբարի: ՃՇՀԱՀ-ի Ուսանողական խորհուրդն այս տարի էլ հոգացել էր, որպեսզի համալսարանի,  ՃՇՀԱՀ հենակետային քոլեջի ուսանողներն ու Մ.Աբեղյանի անվան ավագ դպրոցի աշակերտներն ունենային անմոռանալի հանգիստ:

Հուլիսի 15-20-ը՝ Ստեփանավանի «ԼՈՌԷ» ակտիվ հանգստի և ժամանցի կենտրոնում, շուրջ 100 երիտասարդ մասնակցեցին «Երիտասարդ ինժեներների հավաք 2019»-ին: Հավաքի հատուկ հյուրերն էին «Էմիլի Արեգակ» կենտրոնի սաները: Ներբուհական վրանային ճամբարի նպատակն էր գիտահանրամատչելի սեմինարների, ինտելեկտուալ խաղերի, ավանդական պարերի միջոցով հարստացնել ուսանողների գիտելիքների պաշարը և անմիջական շփման արդյունքում միավորել տարբեր ֆակուլտետների ուսանողներին:

Ճամբարային օրակարգը դասական էր՝ ինտելեկտուալ խաղ-մրցույթներ, շախմատի առաջնություն, երգ ու պար:

«Երիտասարդ ինժեներների հավաք 2019»-ի փակման հանդիսավոր արարողության ընթացքում ճամբարականները բաժանվել էին 8 ջոկատների, որnնք կրում էին հայկական արքայատոհմերի և իշխանական տների անունները՝ Երվանդունիներ, Արշակունիներ, Արտաշեսյաններ, Բագրատունիներ, Մամիկոնյաններ, Արծրունիներ,  Հայկազունիներ և Սյունիներ: Որոշվեց 1-3 հորիզոնականները զբաղեցրած ջոկատները:
Արտաշեսյաններ՝ 22 միավոր, պատվավոր 1-ին հորիզոնական:
Արշակունիներ՝ 20 միավոր, 2-րդ հորիզոնական:
Արծրունիներ՝ 18 միավոր, 3-րդ հորիզոնական:
Փակման արարողությանը ներկա էին ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը, Ուսանողական խորհրդի պատվավոր նախագահ Հովսեփ Հովեյանը, Կառավարում և տեխնոլոգիաներ ֆակուլտետի դեկան Տիգրան Մարտիրոսյանը։ Հավաքի ղեկավար, Ուսխորհրդի նախագահ Արմեն Հարությունյանը և ռեկտոր Գագիկ Գալստյանը շնորհավորեցին մրցույթների արդյունքում իրենց լավագույնս դրսևորած ջոկատներին և պարգևատրեցին հաղթական գավաթով, մեդալներով ու պատվոգրերով:Ճամբարականները հանդես եկան գեղեցիկ պարային ելույթով, այնուհետև հյուրերին ներկայացրեցին ճամբարի կառուցվածքը և առօրյան։

1,451  Ընդամենը Դիտված, 1 Դիտվել է այսօր

23.07.19

1,452  Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր