ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Շնորհավո´ր ձեր հոբելյանը, պարո´ն Գալստյան

Հարգելի պարոն Գալստյան

Համալսարանի ողջ անձնակազմի անունից ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ՝ Ծննդյան օրվա կապակցությամբ: Ձեր վաստակը մեր երկրի ու քաղաքի շինարարության մեջ, Ձեր բարեխիղճ և անձնվեր վերաբերմունքը մեր համալսարանի նկատմամբ թույլ են տալիս համալսարանի յուրաքանչյուր անդամին ընդունել Ձեզ՝ որպես ավագ ընկեր, գործընկեր, շինարարական ոլորտում լավագույն խորհրդատու:

Այս հոբելյանական տարում, ղեկավարելով մեր համալսարանի 95 ամյակին նվիրված միջոցառումները, դուք կրկին ապացուցեցիք, որ ճարտարապետներ և շինարարներ կերտող մեկդարյա կրթօջախը շարունակում է կրել հայի ժառանգությունը, կարևորում է արժեքների պահպանումը, վերականգնումն ու դրանք սերունդներին փոխանցելու առաքելությունը:

Սիրելի ռեկտո´ր.

Ձեր մարդ և ղեկավար տեսակը օրինակ է բոլորի համար: Կրկին շնորհավորում ենք Ձեզ՝ հոբելյանի առթիվ և մաղթում քաջառողջություն, ղեկավարման երկար, հաջողություններով ու ձեռքբերումներով պսակված տարիներ:

 3,968 просмотров всего,  2 просмотров сегодня

08.02.17

 3,969 просмотров всего,  3 просмотров сегодня