Հարգելի համալսարանականներ, երեկվա, այսօրվա ու վաղվա զինվորներ.
Հունվարի 28-ը մեր երկրի կարևորագույն, հպարտությամբ ու քաջությամբ գրված էջերից մեկն է: Այսօր անպարտելի Հայոց բանակի կազմավորման 28 ամյակն է: Լինելով աշխարհի հնագույն ազգերից մեկը՝ հայը միշտ բարձր է պահել ռազմահայրենասիրական ոգին, սերունդների մեջ սերմանել ցանկացած գնով թե´ հաղթանակի համար պայքարելու, թե´ խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը:
Ծնվելով ու ձևավորվելով մարտադաշտում՝ Հայոց բանակը դարձավ համայն հայության խաղաղության երաշխիքը, այն անվիճելի և անբեկանելի ձեռքբերումը, որի պահպանումը և, որին անձնվիրաբար ծառայելը յուրաքանչյուր հայորդու սրբազան պարտքն է:
Այդ պարտքն ու առաքելությունն ամրագրված են նաև մեր համալսարանի յուրաքանչյուր ուսանողի գիտակցության մեջ: Նրանք բանակի և զինվորի կողքին են թե´ մարտական իրավիճակներում, թե´ խաղաղ պայմաններում՝ իրենց ներկայությամբ, քաջալերանքով ու հայրենասիրական ոգով:
Շնորհավորում եմ բոլորիս մեր երկրի պարծանքի՝ Հայոց բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի կապակցությամբ: Բոլոր զինվորականներին մաղթում եմ քաջ առողջություն, խաղաղ ծառայություն, պողպատե կամք և ուժ՝ յուրաքանչյուր անցանկալի, բայց և անխուսափելի հարվածներին արժանավայել ու հերոսաբար հակահարված տալու և հաղթանակելու համար: Եվ հավերժ փա˜ռք այն բոլոր հերոսներին, ովքեր անձնուրաբար մարտնչեցին և սեփական արյամբ վավերացրեցին այդքան սպասված հաղթանակը: