ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԱՆՑԿԱՑՈՒՄ

Այս տարի «Շինարարություն» մասնագիտության «Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն» կրթական ծրագրի ՇՄ-01 մագիստրոսական խմբի պրակտիկան նորարարական մեթոդով իրականացվեց։ Երկամսյա պրակտիկայի ընթացքում ուսանողները սովորեցին «Tekla» և «AUTODESK Revit» ծրագրակազմերը։ Դասընթացներն իրականացրին նույն խմբի ուսանողներ Հայկ Ղարիբյանը, Սամվել Սահակյանը և «Շենքերի նախագծում» ծրագրի մագիստրոս Աշոտ Մխիթարյանը։ Դասավանդող ուսանողներ Հայկ Ղարիբյանը «Tekla» ծրագրակազմի, իսկ Սամվել Սահակյանն ու Աշոտ Մխիթարյանը «AUTODESK Revit» ծրագրակազմի գործնական կիրառության փորձ ունեն։ Արդյունքում դասավանդող ուսանողները ձեռք բերեցին նաև դասավանդման փորձ։ Իսկ դասընթացի մասնակից ուսանողները, պրակտիկայի ավարտին ներկայացնելով իրենց կատարած աշխատանքները, ձեռք բերեցին կարևոր հմտություններ.

  • ծրագրերի իմացության միջին մակարդակ,
  • աշխատանքային գծագրերի պատրաստում ծրագրի միջոցով,
  • ծավալաթերթերի կազմում,
  • ճարտարապետական և կոնստրուկտիվ մոդելավորում,
  • վիզուալիզացիային առնչվող աշխատանք,
  • անիմացիաների պատրաստում:

ՃՇՀԱՀ ռեկտոր Ե. Վարդանյանը շնորհակալություն հայտնեց դասավանդող ուսանողներին՝ Աշոտ Մխիթարյանին և Սամվել Սահակյանին, կատարած արդյունավետ աշխատանքի համար և համալսարանի կողմից հանձնեց շնորհակալագրեր։ Մասնակից ուսանողները ստացան վկայագրեր: Ռեկտորը նշեց, որ ձևավորվել է հրաշալի խումբ, որը մեծ հեռանկարներ ունի, և առաջիկայում ուսանողները նոր ծրագրերի կմասնակցեն՝ ամրապնդելով իրենց գիտելիքները:

 423 просмотров всего,  21 просмотров сегодня

16.07.21

 424 просмотров всего,  22 просмотров сегодня