ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՆՇՎԵՑ ՃՇՀԱՀ ՄՄԿ ՔՈԼԵՋԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 100 ԱՄՅԱԿԸ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջին մաս­նագիտական կրթության քոլեջը տոնում էր հիմնադրման 100 ամյակը: Հանդիսությանը ներկա էին ՃՇՀԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գառնիկ Ստեփանյանը, աշխատակազմի ղեկավար Հովսեփ Հովեյանը, ՄՄԿ քոլեջի տնօրեն Անահիտ Հովհաննիսյանը և քոլեջի տարբեր տարիների աշխատակիցները։

Ողջույնի խոսքով հանդես եկավ քոլեջի տնօրեն Անահիտ Հովհաննիսյանը, հետադարձ հայացք ուղղելով քոլեջի անցած ուղուն,  կարևորեց ունեցած հաջողություններն ու ձեռքբերումները, մաղթեց  բարի երթ  քոլեջին, նրա նվիրյալ անձնակազմին և  սաներին։

 Պրոռեկտոր Ստեփանյանը ՃՇՀԱՀ ռեկտորի և անձամբ իր անունից շնորհավորեց գեղեցիկ օրվա կապակցությամբ,  նշեց  որ քոլեջի  գործունեության հիմքը  ավանդույթի և նորարարության համադրությունն է, որով էլ պայմանավորված են բոլոր հաջողությունները։ Նշեց, որ համալսարանը միշտ կարևորում է միջին մասնագիտական կրթության դերը և արժևորում այն գիտելիքները որոնք ստանում են ուսանողները քոլեջում։

Ելույթ ունեցավ նաև  ՀՀ վաստակավոր նկարիչ Հրանտ Թադևոսյանը և նշեց․-«Երջանիկ եմ ու հպարտ, որ իմ լուման, ներդրումը ունեմ քոլեջի պատմության մեջ: Հավատում եմ քոլեջի ապագային և մաղթում  նորանոր նվաճումներ և մեծ հաջողություններ քոլեջին և անձնակազմին»։

Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ նաև քոլեջի ուսանողների և  տարբեր տարիների շրջանավարտների նկարչական աշխատանքների ցուցահանդեսը։

Կրթօջախի հիմնադրման հոբելյանական տարեթվին նվիրված միջոցառման շրջանակներում մեծարվեցին բոլոր նրանք, ովքեր, իրենց ամենօրյա աշխատանքով ջանք ու եռանդ չեն խնայել քոլեջի զարգացման գործում։  Միջոցառմանը, մանկավարժական արգասաբեր գործունեության համար քոլեջի մի խումբ մանկավարժներ պարգևատրվեցին պատվոգրերով։

 

 653 просмотров всего,  1 просмотров сегодня

20.12.21

 654 просмотров всего,  2 просмотров сегодня