ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Մ․ ԱԲԵՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԸ «ՍՊՈՐՏԱՅԻՆ ՍԵՐՈՒՆԴ» ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՀԱՂԹՈՂ

Կայուն զարգացման հայկական հիմնադրամը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ և ՈւԵՖԱ-ի «Երեխաների համար» հիմնադրամի համաֆինանսավորմամբ իրականացրել է «Սպորտային սերունդ» ծրագիրը, որի նպատակը հայ երիտասարդության շրջանում սպորտային մշակույթի խթանումն էր:

Ծրագրի շրջանակում Մ․ Աբեղյանի անվան ավան դպրոցի աշակերտ Գրիշա Թամրազյանը մասնակցել է մրցույթին և պատրաստել է կարճ տեսահոլովակ՝ դպրոցի, դպրոցական կյանքի, աշակերտների սպորտային նվաճումների, համայնքում և շրջակա միջավայրի պահպանման գործում աշակերտների ներգրավվածության և իհարկե դպրոցում սպորտի կարևորության մասին:

Մրցույթի արդյունքում հաղթող 15 դպրոցների շարքում է եղել նաև Մ․ Աբեղյանի անվան ավագ դպրոցը։

Դպրոցը համալրվել է 1,000,000 ՀՀ դրամին համարժեք սպորտային մարզագույքով։

 

 139 просмотров всего,  1 просмотров сегодня

16.11.21

 140 просмотров всего,  2 просмотров сегодня