ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆ ԻՐ ՄՐՑԱՆԱԿԸ ՆՎԻՐԱԲԵՐԵՑ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ

Վեներա Մարգարյանի անվան գերազանցության մրցանակն, արդեն 2-րդ տարին է, ինչ շնորհվում է Շինարարության ֆակուլտետի Ինժեներական գեոդեզիայի ամբիոնի լավագույն առաջիմություն ցուցաբերած ուսանողին: 

Այս տարի, սակայն, կրթաթոշակի հանձնման արարողությունը և բովանդակությունն առանձնահատուկ էր. միանվագ կրթաթոշակը 4-րդ կուրսի՝ 19,47 մոգ ունեցող ուսանող Վասիլյան Գրիշայինն էր, սակայն գումարի հասցեատերը՝ ՀՀ Զինված ուժերը:

Տիկին Մարգարյանի ազգականների նախաձեռնությամբ դեռևս անցյալ տարի կյանքի կոչվեց լավագույն ուսանողին Վեներա Մարգարյանի անվան գերազանցության մրցանակ շնորհելու գաղափարը, նրանք տեղյակ էին Գրիշայի հայրենանվեր մտադրության մասին և, այդ իսկ պատճառով, կրկնապատկել էին կրթաթոշակի չափը՝ հանուն Հայրենիքի, հանուն հայ սահմանապահի կարիքների:

Կրթաթոշակի հանձնման արարողությանը ներկաները, շնորհավորեցին կրթաթոշակի արժանացած ուսանողին և ողջունեցին նրան՝ հայրենանվեր արարքի համար:

 

 557 просмотров всего,  1 просмотров сегодня

30.09.20

 558 просмотров всего,  2 просмотров сегодня