ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԳՐԱՎԵՑ 3-ՐԴ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆԸ «ԳՈՏԻ ԵՎ ՈՒՂԻ» ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Պեկինի շինարարության և ճարտարապետության համալսարանի համագործակցության, ինչպես նաև  ճարտարապետաշինարարական համալսարանների միջազգային կոնսիորցիումին անդամակցության շրջանակներում ՃՇՀԱՀ ռեկտոր Ե. Վարդանյանը, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գ. Ստեփանյանը, միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վ. Եդոյանը, աշխատակազմի ղեկավար Հ. Հովեյանը, Շինարարության ֆակուլտետի դեկան Ա․ Սահակյանը, Ճարտարապետության ֆակուլտետի դեկան Ա. Շատվորյանը և լեզուների կենտրոնի ղեկավար Ս. Հովհաննիսյանը մասնակցեցին հեռավար եղանակով կայացած ճարտարապետական համալսարանների միջազգային կոնսիորցիումի անդամակցող բուհերի տարեկան համաժողովին և ամենամյա ուսանողական ավարտական աշխատանքների մրցանակաբաշխությանը:
Համաժողովն անցնում էր պլենար նիստերի ձևաչափով, որոնց ընթացքում սկզբից հնչեցին կոնսիորցիումի անդամակցող բուհերի ռեկտորների` ողջույնի խոսքերը, ներկայացվեց կոնսիորցիումի 2021 թվականի նոր 8 անդամները, որոնց թվում են Միլանի պոլիտեխնիկական, Բարիի պոլիտեխնիկական համալսարանի  ԱՄՆ-ի ճարտարապետության և դիզայնի դպրոցը: Հակիրճ զեկուցվեց կոնսիորցիումի 2021 գործողության պլանները, ինչպես նաև  կոնսիորցիումի կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի նախագահի հանձնարարականների կատարողականը:

Այս տարի մրցույթին ներկայացվեց ճարտարապետական ֆակուլտետի Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի ուսանողներ` Մարտին Մարտիկյանի, Մելանյա Հակոբյանի, Վիկտորյա Յերոմինայի, Յանա Առաքելյանի համատեղ նախագիծը, որը ղեկավարել էին  նույն ամբիոնի դասախոսներ Աննա Յենգոյանը և Անահիտ Վարդանյանը։ Ուսանողների  «Զբոսաշրջային նավահանգստի նախագիծ Չինաստանի Յանցի գետի և Գրանտ կանալի խաչմերուկում՝ Շիի կղզու վրա» նախագիծը գրավեց պատվավոր երրորդ տեղը «Ճարտարապետական դիզայն» անվանակարգում և արժանացավ դրամական մրցանակի:
Միջոցառման պաշտոնական մասին հաջորդեց «Կայուն քաղաքներ և խելացի զարգացում» խորագրով պանելային նստաշրջանը: Պանելային քննարկումների ժամանակ կոնսիորցիումի անդամ բուհերի համապատասխան ֆակուլտետների և դեպարտամենտնտների կողմից ներկայացվեցին իրենց համալսարաններում մշակվող` խելացի քաղաքների, կանաչ քաղաքների նախագծերը, դրանց իրականացման հետ կապված խնդիրները, քաղաքային էկոլոգիական միջավայրի բարելավման նոր մոտեցումները:

Համաժողովի ավարտին Չինական կողմն իր խորին շնորհակալությունը հայտնեց մասնակից բոլոր կողմերին` ակտիվ և փոխշահավետ համագործակցության համար: Նախնական պայմանավորվածության համաձայն հաջորդ 2022 թվականին կոնսորցիումի անդամ բուհերի ռեկտորների հերթական հանձնաժողովը և ուսանողական միջազգային մրցույթի մասին տեղեկատվությունը կներկայացվի հավելյալ հաջորդ տարվա սկզբին:

Կից ներկայացնում ենք Ճարտարապետական համալսարանների միջազգային կոնսորցիումի ղեկավարության կողմից ց ստացված շնորհակալական նամակը։

 247 просмотров всего,  1 просмотров сегодня

22.11.21

 248 просмотров всего,  2 просмотров сегодня