ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ՝ «ԱՊՐԵԼ ԽԵԼԱՑԻ, ՀԶՈՐԱՑՆԵԼ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ» ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑ

Մեսրոպ Մաշտոցի անվան «Մատենադարան» հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում մեկնարկել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ արտաքին գործերի և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների համատեղ ջանքերով կազմակերպված, Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված` «Ապրել խելացի, հզորացնել երիտասարդներին» (Living Smart-Empowering Youth) համաժողովը, որին մասնակցել է նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ոսանողական խորհուրդը և Քաղաքային տնտեսության ֆակուլտետը:

Համաժողովին ներկա և հիմնական բանախոսներից է եղել նաև ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը, ով, շնորհակալություն հայտնելով համաժողովի կազմակերպիչներին, խոսել է կրթության կարևորության, ճիշտ օգտագործման մասին և քաջալերել երիտասարդներին ապրել խելացի. 

«Շատերը մտածում են, որ մենք շատ ավելի մեծ ներուժ ունենք, քան իրականում օգտագործում ենք, դա հենց ստարտափի նկարագրությունն է: Հայաստանը ստարտափ է, և նրա հնարավորությունները բազմաթիվ են: Համոզված եմ, որ մենք հաջողության կհասնենք»,-նշել է նախագահը:

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի, Եվրոպական միության, ԵՄ անդամ երկրների և Արևելյան գործընկերության երկրների կրթության, երիտասարդության և նորարարության հարցերով զբաղվող բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀՀ-ում հավատարմագրված համապատասխան դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և աշխատակիցներ, «Եվրոպական երիտասարդ դեսպաններ» ծրագրի մոտ երեք տասնյակ մասնակիցներ։

Համաժողովի ընթացքում քննարկվել են կրթությանը, ձեռնարկատիրությանը, երիտասարդությանը, ստեղծարար մտածողությանը, թվայնացմանն ու խելացի մասնագիտացումներին վերաբերող հարցեր։

 1,809 просмотров всего,  1 просмотров сегодня

10.10.19

 1,810 просмотров всего,  2 просмотров сегодня