ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ» ԴԱՍԸՆԹԱՑԸ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Նյու Ջերսիի Ռատգերսի համալսարանի առաջատար ենթակառուցվածքների և փոխադրումների կենտրոնի համատեղ համագործակցության արդյունքում մեկնարկվել է «Նախագծերի կառավարման հիմունքներ» դասընթացը։

«Նախագծերի կառավարման հիմունքները» դասընթացի մասնակիցները հիմնարար գիտելիքներ կստանան նախագծերի կառավարման վարքագծային և քանակական հարցերի վերաբերյալ, կտիրապետեն նախագծերի իրագործման բոլոր փուլերում՝ նախաձեռնում, պլանավորում, իրականացում և փակում, կիրառվող մեթոդներին և գործիքակազմին:

Դասընթացը վարում են Նյու Ջերսիի Ռատգերսի համալսարանի առաջատար ենթակառուցվածքների և փոխադրումների կենտրոնի կողմից հավաստագրված դասախոսներ, որոնք ունեն բազմամյա մանկավարժական փորձ, ինչպես նաև իրականացրել են բազմաթիվ նախագծերի կառավարում։

Դասընթացը հաջողությամբ ավարտածներին կշնորհվի Նյու Ջերսիի Ռատգերսի համալսարանի առաջատար ենթակառուցվածքների և փոխադրումների կենտրոնի և ՃՇՀԱՀ համատեղ հավաստագիր։

 113 просмотров всего,  1 просмотров сегодня

24.11.21

 114 просмотров всего,  2 просмотров сегодня