ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԵԿՆԱՐԿԵՑ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԸ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գիտական խորհրդի անդրանիկ նիստը տեղի ունեցավ 2022 թվականի հունվարի 11-ին: Նիստի օրակարգային 5 հարցերը հաստատելուց հետո ռեկտոր Եղիազար Վարդանյանը ներկայացրեց 2021 թվականի տարեկան հաշվետվությունը: Պարոն Վարդանյանը փաստեց, որ մեր պրոֆեսորադասոխսական կազմի, ուսանողների, գործընկերների հետ արդյունավետ աշխատանքի շնորհիվ ունեցել ենք  ձեռքբերումներ գրեթե բոլոր ուղղություններով: Այս տարի բավականին մեծ ընդգրվածություն ունեցանք գիտական թեմաների մրցույթներում և ի պատիվ մեր գիտնականների հաղթող ճանաչվեցինք մի շարք կարևոր թեմաներում: 2021թվականից ՃՇՀԱՀ տեղեկագիրը արդեն հրատարակվում է անգլերեն լեզվով՝ էլեկտրոնային տարբերակով, «Journal of Architectural and Engineering Research» անվանումով: Նախորդ տարվա  ընթացքում իրականացրեցինք գիտաշխատողների ատեստավորում համաձայն գործող պահանջներին, ատեստավորմանը մասնակցեցին շուրջ 116 գիտաշխատող: Ռեկտոր Վարդանյանը նշեց, որ հաշվի առնելով նախորդ տարվա դժվարությունները և սահմանափակումները դրական է գնահատում  նաև միջազգային համագործակցությունը: 2021 թվականին կազմակերպեցինք 2 միջազգային համաժողով, մասնակցեինք շուրջ 10  կարևոր միջազգային գիտաժողովների, իրականացվեց 1 ամառային դպրոց տարբեր երկրներից միջազգային փորձագետների մասնակցությամբ:

2021 թվականին ընդունելության ցուցանիշները բավակնին գոհացնող էին, քանի որ ունեցանք մեծ թվով դիմորդներ ովքեր այսօր համալրել են մեր ուսանողների շարքերը: 2021 թվականին  մեկնարկել ենք ցիկլային կրթության անցնելու կարևոր նախաձեռնությունը, ինչպես նաև սկսել և շարունակելու ենք ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի բարեփոխումները: Անցած տարի մեր գործող լաբորատորիանների շարքին միացավ  ճանապարհաշինարարական փորձարկումների լաբորատորիան, որը արդեն իսկ ծառայություններ է մատուցում աշխատաշուկայում: Եզրափակելով խոսքը պարոն Վարդանյանը նշեց, որ անելիք դեռ  շատ կա, բայց վստահեցրեց, որ այս տեմպերով շարունակելու դեպքում 2022 թվականին կարող են արձանագրել առավել բարձր ցուցանիշներ:

Օրակարգային հաջորդ հարցերով հաստատվեցին ատենախոսական թեմաները, գիտական ղեկավարները և համալսարանի աշխատակիցների ներքին կարգապահական կանոնները:

Գիտական խորհրդի քարտուղար Լևոն Լևոնյանը   ներկայացրեց պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումների շնորհման հայցերը: Կայացավ փակ գաղտնի քվեարկություն: Փակ գաղտնի քվեարկության  արդյունքներով՝ պրոֆեսորի գիտական կոչում շնորհվեց՝ Դիզայնի ֆակուլտետի դեկան, ճարտարապետության թեկնածու, դոցենտ Արտաշես Մելիքյանին, դոցենտի գիտական կոչում շնորհվեց՝ Դիզայնի ամբիոնի դասախոս Տիգրան Սոսոյանին և Ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման և վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի ասիստենտ, ճարտարապետության թեկնածու Իրինա Սիմոնյանին:

 809 просмотров всего,  3 просмотров сегодня

12.01.22

 810 просмотров всего,  4 просмотров сегодня