(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ «ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՁՄԵՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻՆ

Լեհաստանի Կրակով քաղաքի Գիտության և տեխնոլոգիայի համալսարանը (AGH) կազմակերպել էր «Շրջակա միջավայրի պահպանության տեխնոլոգիաների արդի խնդիրներ» խորագրով ձմեռային դպրոց, որին մասնակցել են Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի «Տնտեսագիտություն» մասնագիտության հեռակա ուսուցման չորրորդ կուրսի ուսանողուհի Քրիստինե Թովմասյանը, 5-րդ կուրսի  ուսանող Վահան Պետրոսյանը, Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի  առկա ուսուցման բակալավրիատի  4-րդ կուրսի  «Զբոսաշրջություն» մասնագիտության ուսանողուհի Գայանե Գալոյանը, Ճարտարապետության ֆակուլտետի   առկա ուսուցման բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանողուհի Արևիկ Նազարյանը և Շինարարության ֆակուլտետի  առկա ուսուցման բակալավրիատի 4-րդ կուրսի «Գեոդեզիա և կադաստր» մասնագիտության ուսանող Սամվել Հովհաննիսյանը:

Ուսանողները մասնակցել են ինտենսիվ միջազգային կրթական ծրագրի «Կրակովի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի միջազգային դպրոցի երկրորդ թողարկում» խորագրով նախագծին:

Այցելության նպատակն էր ինտենսիվ միջազգային կրթական ծրագրի «Կրակովի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի միջազգային դպրոցի երկրորդ թողարկում» խորագրով նախագծի շրջանակներում ուսումնասիրել տարբեր բնապահպանական խնդիրներ, կաատարել հետազոտություններ, քննարկել և գտնել լուծումներ տարբեր համալսարանի ուսանողների հետ, ծանոթանալ ուսանողական կյանքին, և պատմամշակութային վայրերին: Նախագծի շրջանակներում ուսանողները մասնակցել են առցանց դասախոսություններին, ծանոթացել  մասնակից ուսանողների և ծրագրի կազմակերպիչների հետ: Կատարել են գործնական ժամեր և քննարկումներ լսարաններում, հետազոտություններ բնապահպանական խնդիրների վերաբերյալ, շրջայց քաղաքի պատմամշակութային վայրերում, ինչպես նաև ներկայացրել ազգային տոներից «Վարդավառը» թեմայով նյութ: Այնուհետև ուսանողների և կազմակերպիչների հետ ունեցել են ճանաչողական էքսկուրսիա Լեհաստանի այլ քաղաք՝ Զակոպանե, որտեղ ծանոթացել են ձմեռային քաղաքին, համտեսելով ավանդական ուտեստները որտեղ էլ կազմակերպվել են այլ համալսարանների ուսանողների հետ խաղեր և շրջայցեր: Ծրագրի ավարտին, որպես մասնակից ուսանողներ, AGH համալսարանի կողմից ստացել են պատվոգրեր և անցկացրել փակման երեկո, որի ընթացքում կատարվել են նվերների հանձնում և հյուրասիրություն:

Ծրագրի ավարտին գործընկեր բուհը, բարձր գնահատելով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մասնակցությունը ծրագրին, ուսանողներին առաջարկեց իրենց մագիստրոսական կրթությունը շարունակել Գիտության և տեխնոլոգիայի համալսարանում (AGH):

Արտասահման մեկնելու հետ կապված ծախսերը փոխհատուցել է Erasmus+ ծրագիրը:

 179 просмотров всего,  5 просмотров сегодня

10.01.23

 180 просмотров всего,  6 просмотров сегодня