(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԱՊՏՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ «ՃԱՆԱՊԱՐՀ #1» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ

Մոսկվայի ավտոմոբիլաճանապարհային պետական տեխնիկական համալսարանը (ՄԱՊՏՀ, МАДИ) միավորել էր ԱՊՀ և Մերձավոր արտասահմանի երկրների երիտասարդ գիտնականներին ու ուսուցիչներին միջազգային ամառային դպրոցի հարթակում:

ԱՊՀ անդամ երկրներ Աբխազիայի Հանրապետությունից, Հարավային Օսեթիայի Հանրապետությունից, Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունից, Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններից 49 պատվիրակ 6 օր շարունակ ծանոթացավ Ռուսաստանի տրանսպորտային համալիրի զարգացման հեռանկարային ուղղություններին և Մոսկվայի հասարակական ու մշակութային կյանքի տարբեր կողմերին։

Միջազգային ամառային դպրոցի մասնակիցների համար պատրաստվել էր հագեցած ծրագիր, որը ներառում էր ինտերակտիվ դասախոսություններ ու սեմինարներ, վարպետաց դասեր ու գործնական խաղեր ՄԱՊՏՀ ֆակուլտետներում, ինչպես նաև հանդիպումներ Պետդումայի, Ռոսսոտրուդնիչեստվոյի և մայրաքաղաքի տրանսպորտային համալիրի ներկայացուցիչների հետ։ Իրականացվեցին այցելություններ դեպի ոլորտային ձեռնարկություններ, թանգարաններ և ցուցահանդեսներ, ինչպես նաև էքսկուրսիաներ ու զբոսանքներ Մոսկվայում։

Ամառային դպրոցի կրթական ծրագիրը բաղկացած էր չորս ուղղություններից՝ «Ճանապարհաշինություն և ենթակառուցվածքներ», «Մեքենաներ և համալիրներ», «Ընդհանուր տրանսպորտային խնդիրներ», «Թվային փոխակերպումը տրանսպորտային համալիրի կառավարման, տեխնոլոգիայի և տեխնիկայի մեջ», որը պատվիրակներն ընտրել էին իրենց գիտական ու մանկավարժական հետաքրքրություններին համապատասխան։

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ) ՄԱՊՏՀ «Ճանապարհ #1» միջազգային ամառային դպրոցում ներկայացրեց Տիգրան Սարգսյանը «Ճանապարհաշինություն և ենթակառուցվածքներ», իսկ Արմեն Հարությունյանը՝ «Թվային փոխակերպումը տրանսպորտային համալիրի կառավարման, տեխնոլոգիայի և տեխնիկայի մեջ» ուղղությամբ։

«Ճանապարհ #1» միջազգային ամառային դպրոցն անցկացվել է ԱՊՀ-ում՝ արտերկրում ապրող հայրենակիցների ու միջազգային մարդասիրական համագործակցության հարցերով դաշնային գործակալության (Ռոսսոտրուդնիչեստվո) ֆլագմանական երիտասարդական «Նոր սերունդ» ծրագրի շրջանակում։

Ամառային դպրոցի մասնակից Արմեն Հարությունյանն ընդգծեց վերապատրաստման  կարևոր դերը մասնագիտական կայացման գործում, իսկ Տիգրան Սարգսյանն իր խոսքում հավելեց, որ գործընկերները պատրաստակամ էին օգնել իրենց ցանկացած մասնագիտական հարցում և միշտ բաց էին համագործակցության համար:

19.07.22