Երևանում իրականացավ «Ընդհանուր փորձագիտական տարածք. արտոնագրային փորձաքննության արդի խնդիրները» թեմայով տարածաշրջանային աշխատաժողովը, որին մասնակցում էին ՃՇՀԱՀ Դիզայնի ամբիոնի վարիչ պրոֆեսոր Աշոտ Բաղդասարյանը, Դիզայնի ամբիոնի դոցենտ Թամարա Թույսուզյանը և Դիզայնի ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու Անի Աճառյանը։ Աշխատաժողովը կազմակերպել էր Եվրասիական արտոնագրային կազմակերպությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի հետ համատեղ՝ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ։
Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի ղեկավար Քրիստինե Համբարյանը, Եվրասիական արտոնագրային գերատեսչության նախագահ Գրիգորի Իվլիևը և այլք։
Աշխատաժողովի օրակարգն ընդգրկում էր թեմաների լայն շրջանակ՝ սկսած արհեստական բանականության տարրերով գյուտերի փորձաքննությունից մինչև գրաֆիկական և արդյունաբերական դիզայնին առնչվող հարցեր։ Իրականացվեց քննարկում՝ նվիրված պահպանված ապրանքային նշանների և հեղինակային իրավունքի օբյեկտների տարրեր պարունակող դիզայնի փորձաքննությանը: