ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ ՌԵԿՏՈՐ Ե․ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Սիրելի՛ ուսուցիչներ,

ՃՇՀԱՀ ղեկավարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ։ Անգնահատելի է ձեր դերը սերունդներին կրթելու ու դաստիարակելու գործում։ Ձեր գործունեությունը վճռորոշ ու առանցքային նշանակություն ունի ոչ միայն յուրաքանչյուր մարդու, այլև համայն ժողովրդի ու պետության կյանքում, որովհետև ազգային ու պետական հեռանկարի տեսանկյունից դժվար է գտնել ավելի դժվար ու միևնույն ժամանակ պատվաբեր ու պատասխանատու գործ, քան սերունդներին կրթելն ու դաստիարակելը։ Ձեր անձնվեր գործունեությամբ ու անխոնջ աշխատանքով, ստեղծագործ ու ստեղծարար որոնումներով դուք վաղվա օրվա ամուր հիմքերն եք դնում՝ զորությամբ, պատասխանատվությամբ, նվիրվածությամբ ու ջերմությամբ համակելով ձեր սաներին։ Ձեր աշխատանքը կոչում ու առաքելություն է, նվիրում, որին կարող ենք վերաբերվել անսահման երախտագիտությամբ ու անհուն պատկառանքով։

Սիրելի՛ ուսուցիչներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ՝ մաղթելով քաջառողջություն, երջանկություն, աշխատանքային արդյունավետ գործունեություն, ձեռքբերումներ ու հաջողություններ։ Ուզում եմ առանձնահատուկ շնորհավորել ՃՇՀԱՀ Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոցի բոլոր ուսուցիչներին, որոնք իրենց ջանքերն ու գիտելիքները չեն խնայում բանիմաց ու նվիրյալ սերունդներ կրթելու ու դաստիարակելու գործում։

ՃՇՀԱՀ ռեկտոր

Եղիազար Վարդանյան

 133 просмотров всего,  3 просмотров сегодня

05.10.22

 134 просмотров всего,  4 просмотров сегодня