Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ-ում անցկացված երկօրյա վերապատրաստման դասընթաց ARMENQA Tempus նախագծի շրջանակներում 

«Հայաստանում ազգային և ոլորտային որակավորումների շրջանակների իրականացում» Tempus նախագիծը (այսուհետև ARMENQA նախագիծ) մեկնարկել է 2014թ. փետրվարի 3-ին  Շվեդիայի Լինկշոպինգ քաղաքի համալսարանում: Ծրագրում ներգրավված են տասնյոթ հայաստանյան և Եվրոպական համալսարաններ և հաստատություններ՝ Հայաստանի բարձրագույն կրթության հաստատությունների շրջանավարտների զբաղվածության հնարավորությունների և աշխատանքային շուկայում՝ ազգային և միջազգային մակարդակներում Հայաստանի որակավորումների ճանաչման ընդլայնման նպատակով: Ծրագիրն ուղղված է Հայաստանում ազգային և հինգ ոլորտային որակավորումների շրջանակի մշակմանը (այսուհետ ՈԱՇ և ՈՈՇ): Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) ARMENQA նախագծի աշխատանքային խումբը ներգրավված է ՈԱՇ-ի և շինարարության ոլորտի ՈՈՇ-ի մշակման գործընթացին:

Սույն թվականի դեկտեմբերի 9-ին և 12-ին ՃՇՀԱՀ-ում կայացավ երկօրյա վերապատրաստման դասընթաց՝ «Շինարարության ՈՈՇ-ի լրամշակում և Հայաստանի ՈԱՇ-ի և ՈՈՇ-ի կիրառումը բարձրագույն կրթության ծրագրերի ձևավորման համար» թեմայով:  Վերապատրաստման նպատակն էր լրամշակել շինարարության ՈՈՇ-ը և ծանոթանալ, թե ինչպես ՈԱՇ-ը և ՈՈՇ-ը  պետք է օգտագործվեն բարձրագույն կրթության ծրագրերի/դասընթացների/մոդուլների վերջնարդյունքների ձևավորման համար: Վերապատրաստման դասընթացին մասնակցում էին ՃՇՀԱՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների, գործատուների և շինարարության ոլորտի այլ շահակիցների ներկայացուցիչներ, ինչպես նաև նախագծի համակարգող պրոֆեսոր Յաներիկ Լանդքուիսթը՝ Շվեդիայի Լինքշոպինգի համալսարանից: Մասնակիցներին ողջունեց ՃՇՀԱՀ-ի միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վարդգես Եդոյանը: Դասընթացի կազմակերպիչները (Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյան, որակի ապահովման կենտրոնի ավագ մասնագետ Իրինա Վանյան, ճարտարապետության ֆակուլտետի դեկան Սարգիս Թովմասյան, կրթակ. ծրագրերի մշակման վարչության պետ Անգին Մարտիրոսյան) ներկայացրեցին թեմային վերաբերող մի շարք խնդիրներ, մասնավորապես` կրթական վերջնարդյունքների մոտեցումը, Բլումի տաքսոնոմիան, կրթական վերջնարդյունքների վրա հիմնված ծրագրի/դասընթացի/մոդուլի ձևավորումը, ԵԿՓՀ (ECTS) բաշխումն ըստ դասընթացների/մոդուլների և այլն: Վերապատրաստման դասընթացի ավարտին մասնակիցներին տրվեց մասնակցությունը հավաստող վկայագիր:

983  Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր

19.12.16

984  Ընդամենը Դիտված, 3 Դիտվել է այսօր