Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ-Ի շնորհակալությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր ալբերտ վայլերին

Հարգելի պարոն Վայլեր,

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների ու անձամբ իմ  անունից խորին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ հունիսի 2-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևն ընդունելու մեջ ունեցած մեծ ավանդի համար:

Համամարդկային խնդիրների բացահայտմանն ու արժևորմանն ուղղված Ձեր և Ձեր համախոհների արդյունավետ գործունեության շնորհիվ միաձայն ընդունվեց այս բանաձևը: Հավատացած ենք, որ այն ոչ միայն ևս մեկ կարևոր քայլ է Հայոց ցեղասպանության ճանաչման ճանապարհին, այլև հզոր գործոն մարդկության դեմ կատարած հանցագործությունների դատապարտման ու դրանց կանխարգելման գործընթացում:

Հարգելի պարոն Վայլեր, խնդրում ենք մեր երախտագիտությունն ու բարեկամական ջերմ զգացմունքները փոխանցել Ձեր մերձավորներին, Բունդեսթագի պատգամավորներին և Գերմանիայի ողջ ժողովրդին: Պատմական արդարության վերականգնմանն ուղղված Ձեր սկզբունքային մոտեցումն օրինակելի է տարբեր երկրների ապագան կառուցող առաջադեմ երիտասարդության՝ առանձնապես ուսանողության համար:

Բարին ընդ Ձեզ

Հարգանքով՝   ՃՇՀԱՀ ռեկտոր                     տ.գ.դ պրոֆեսոր   Գ.Շ.Գալստյան

1,813  Ընդամենը Դիտված, 5 Դիտվել է այսօր

03.06.16

1,814  Ընդամենը Դիտված, 6 Դիտվել է այսօր