Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ-ի հայտարարություն-առաջարկը

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ պ-րն Վ.Վերմիշյանին

ՀՀ ճարտարապետների պալատի նախագահ պ-րն Մ.Մինասյանին

 

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն իր մտահոգությունն է հայտնում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ՀՀ ճարտարապետների պալատի հրապարակային հայտարարությունների՝ մասնագիտական գործունեության լիցենզավորման և արտոնագրման ոլորտներում առկա խնդիրների վերաբերյալ, հնչեցրած տրամագծորեն տարբեր դիրքորոշումների շուրջ:

Համալսարանը՝ հանդիսանալով ճարտարապետության և շինարարության ոլորտներում մասնագիտական կադրեր թողարկող միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը հանրապետությունում, չի կարող անտարբեր մնալ նշված իրողության նկատմամբ, քանի որ խնդիրն անմիջականորեն առնչվում է մեր շրջանավարտների հետագա մասնագիտական  գործունեությանը և աշխատաշուկայում բնականոն և քաղաքակիրթ հարաբերություններ ձևավորելուն:  

Ելնելով վերը շարադրվածից, մեր  պատրաստակամությունն ենք հայտնում՝ հրապարակային բանավեճը մասնագիտական քննարկումների դաշտ տեղափոխելու համար և այդ նպատակով  կազմակերպելու կլոր սեղան՝ բնագավառի պետական ու համայնքային ծառայողների, նախագծային ու շինարարական կազմակերպությունների և համալսարանի պրոֆեսորադասխոսական անձնակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Կարծում ենք, որ այդ պարագայում հնարավոր կլինի գտնել փոխադարձորեն ընդունելի լուծումներ բոլոր կողմերի, հատկապես մեր համալսարանի շրջանավարտների նախագծային ու շինարարական գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար: 

 

Ճարտարապետության և շինարարության

Հայաստանի ազգային համալսարան

16.01.2020թ.

2,211  Ընդամենը Դիտված, 1 Դիտվել է այսօր

16.01.20

2,212  Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր