ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ-Ը RECON EXPO-ՈՒՄ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը մասնակցում է «Անշարժ գույքի և կառուցապատման» ցուցահանդեսին, որի նպատակն է մեկ տանիքի ներքո համախմբել կառուցապատման ոլորտի տարբեր կառույցներին, ինչպիսիք են կառուցապատող ընկերությունները, ճարտարապետական ընկերությունները, շինարարական նյութերի և տեխնիկայի մատակարարները, անշարժ գույքի գործակալությունները, բանկային համակարգը և ոլորտին առնչվող այլ կառույցներ:  
RECON EXPO- բաղկացած է ցուցահանդեսային և ֆորումային բլոկներից: Ցուցահանդեսային բլոկն էլ իր հերթին բաժանված է բացօթյա ու փակ հատվածների: Բացօթյա հատվածում ներկայացվում են շինարարական նյութերի և տեխնիկայի մատակարարները, իսկ շենքի ներսի առաջին հարկում՝ բանկային համակարգը, երկրորդում՝ առանձին շարքերով՝ կառուցապատող ընկերությունները, ճարտարապետական գրասենյակները և այլն: Ֆորումային հատվածում ելույթ են ունենում էքսպոյին տաղավարով ներկայացված ընկերությունները:  
Համալսարանը ներկայանում է իր բարձրագույն տեխնոլոգիաներով՝  ցույց տալով, որ կարելի է սովորել ստեղծել անհնարինը միայն մեզ հետ։ Ներկայանում ենք համալսարանի լաբորատորիաների նորարարական սարքավորումներով, որոնք և՛ ուսումնական են, և՛ կիրառելի արդի շինարարության մեջ։ Ունենք նաև անկյուն՝ համալսարանի ընդունելության պայմաններին ծանոթանալու համար։ 

 255 просмотров всего,  5 просмотров сегодня

25.10.21

 256 просмотров всего,  6 просмотров сегодня