(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ-Ը ՏՈՆՈՒՄ Է ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԸ

Փետրվարի 13-ի երեկոյան, երբ եկեղեցական օրացույցի համաձայն՝ երեկոյան ժամերգությունից հետո փոխվում է օրը, սկսվում է Տյառնընդառաջի տոնը: Տոնը խորհրդանշում է 40 օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելը: Տյառնընդառաջի նախատոնակին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է Անդաստանի կարգ՝ աշխարհի չորս ծագերի, արտերի եւ այգիների օրհնություն, ինչը ազդարարում է ձմռան ավարտն ու գարնանամուտը: Այնուհետեւ եկեղեցիների կանթեղներից վերցված օրհնված կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ, ինչը խորհրդանշում է Աստծու լույսը: 

Ինչպես ամեն տարի այս տարի ևս համալսարանի աշխատակիցների և ուսանողների համար ուսանողական խորհուրդը կազմակերպել էր միջոցառում: Համալսարանի ներքին բակում ուսանողները վառեցին կրակը, շուրջպար բռնեցին, որից հետո թռչեցին կրակի վրայով: Ուսանողական խորհուրդը պատրաստել էր նաև տոնը խորհրդանշող «ավանդական» հյուրասիրություն՝ ուսանողների կողմից պատրաստված:

 539 просмотров всего,  1 просмотров сегодня

15.02.23

 540 просмотров всего,  2 просмотров сегодня