ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ

Գիտակրթական ոլորտում Հայաստանի և Ռուսատանի միջև ձևավորված դարավոր համագործակցությունը մեր օրերում նոր որակ և պահանջներ է թելադրում՝ ընդլայնելով բուհական աշխարհագրությունը։ Պետերբուրգի Ալեքսանդր I կայսեր անվան հաղորդակցության ուղիների 200-ամյա  պետական և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային 100-ամյա համալսարանների ռեկտորները վավերացրին «Գիտության և կրթության ոլորտներում համագործակցության մասին»  համաձայնագիր։

«Ոչ միայն առաջին երկաթուղին, այլև Սանկտ Պետերբուրգի գրեթե բոլոր կամուրջները կառուցել են մեր համալսարանի դասախոսներն ու շրջանավարտները: Մենք ձգտում ենք էլ ավելի զարգացնել ավանդաբար ձևավորված ոլորտային ուղղությունը և հույս ունենք, որ այս համագործակցությունը կնպաստի այդ գործընթացին, ինչպես նաև խթան կհանդիսանա մեր երկու երկրների դարավոր բարեկամության ամրապնդմանը»,− շնորհակալություն հայտնելով ՃՇՀԱՀ-ին հայկական ջերմ հյուրընկալության համար՝ ասաց  Պետերբուրգի Ալեքսանդր I կայսեր անվան հաղորդակցության ուղիների պետական համալսարանի ռեկտոր Ա. Յու. Պանիչևը։

Նշված համաձայնագրով նախատեսվում է իրականացնել համատեղ կրթական ծրագրերի մշակում, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հետազոտությունների անցկացում՝ ֆինանսական կարողություններին համապատասխան, հետազոտությունների արդյունքների հրապարակում, երկու կողմերի երկրների պահանջներին համապատասխան պրոֆեսորադասախոսական կազմի, փորձագետների և ուսանողների փոխանակումներ, ինչպես նաև գիտական նվաճումների, գիտաժողովների, սիմպոզիումների և այլ հիշարժան իրադարձությունների անցկացման մասին տեղեկատվության փոխանակում և այլն։ Երկու համալսարանների միջև համագործակցությունը իրականություն դարձավ  Պետերբուրգի Ալեքսանդր I կայսեր անվան հաղորդակցության ուղիների պետական համալսարանի նախաձեռնությամբ։

ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը, ընդգծելով գործընկեր համալսարանի զգալի ու առանցքային դերը միջազգային հարթակում, գիտակրթական ոլորտում, շնորհակալություն հայտնեց համալսարանի նկատմամբ ցուցաբերված հետաքրքրության համար և ասաց․ «Լիահույս ենք, որ այս համագործակցությունը յուրովի խթան է դառնալու՝ հետաքրքիր փոխշահավետ ծրագրերի իրականացման և  հնարավորությունների նոր ուղիների ստեղծման։ Այս համաձայնագիրը վկայում է մեր երկրների և բուհերի միջև բարձր փոխգործակցության բարձր մակարդակի մասին։ Պատրաստակամ ենք ընդունելի ձևաչափով ընդլայնելու մեր երկողմյա համագործակցությունը»։

Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրին համալսարանների գործունեության մասին տեղեկություններ, հանդես եկան ակադեմիական, գիտական ​​և մշակութային ոլորտներում կապերի զարգացման առաջարկներով: Ծավալված հետաքրքիր քննարկումների արդյունքում Պետերբուրգի Ալեքսանդր I կայսեր անվան պետական համալսարանի ռեկտորը հնարավոր համարեց ՃՇՀԱՀ-ի հետ համատեղ մասնակցությունը կոմերցիոն ծրագրերում և առաջարկեց ՃՇՀԱՀ-ին ընդգրկվել իրենց գիտական ամսագրերից մեկի խմբագրակազմում։

Իր հերթին ՃՇՀԱՀ ռեկտորը գործընկերներին հրավիրեց  համալսարանի 100-ամյակի շրջանակներում նախատեսվող միջազգային գիտաժողովին: Սանկտ Պետերբուրգի Ալեքսանդր I կայսեր անվան հաղորդակցության ուղիների պետական համալսարանի ռեկտորը  փոխադարձ հրավեր արեց՝ մասնակցելու դեկտեմբերին նախատեսված Բետանկուրյան երրորդ ինժեներական միջազգային համաժողովին:

 289 просмотров всего,  1 просмотров сегодня

10.06.21

 290 просмотров всего,  2 просмотров сегодня