ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և IRD Engineering (Իտալիա) ընկերության միջև ստորագրված հուշագրի համաձայն՝ մեկնարկել է Ճարտարապետաշինարարական ամառային դպրոցը, որը տևելու է մինչև հուլիսի 16-ը։ Ճարտարապետաշինարարական ամառային դպրոցը նախատեսված է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողների, շինարար-ինժեներների, հարակից ոլորտների երիտասարդ մասնագետների համար։

Ամառային դպրոցի մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու ճանապարհաշինական միջազգային ծրագրերի համակարգերին և ձեռք բերելու կիրառական գիտելիքներ։ Ամառային դպրոցի շրջանակում իրականացվող դասընթացների ձևաչափը հիբրիդային է. ներառում է և՛ դեմառդեմ, և՛ առցանց դասախոսություններ, ինչպես նաև պրակտիկաներ ՀՀ ՏԿԵ նախարարությունում և շինարարական հրապարակում։

Ամառային դպրոցի առաջին օրը ուսանողների հետ հանդիպեց նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, ներկայացրեց ճանապարհային ոլորտում պետական կառավարման գործընթացը, ընթացիկ ծրագրերը և զարգացման ուղիները։

Իսկ IRD Engineering ընկերության գործառնական ղեկավար Ֆաբիո Բուոնոմոն անդրադարձավ միջազգային ֆինանսական ինստիտուտների կողմից ֆինանսավորվող ծրագրերի պայմանագրերի տեսակներին, առանցքային դրույթներին խորհրդատվական ծառայությունների մատուցման շրջանակներում։

Այս ծրագրի նպատակն է ուսանողներին, երիտասարդ մասնագետներին հնարավորություն տալ ձեռք բերելու համակարգային գիտելիքների փորձառություն շինարարական աշխատանքների տեխնիկական վերահսկողության, նախագծման իրականացման ընթացակարգերի ոլորտում։

Ամառային այս դպրոցը հրաշալի հնարավորություն է համալրելու գիտելիքները և անցկացնելու հետաքրքիր պրակտիկա ոլորտի փորձառուների համագործակցությամբ։

 923 просмотров всего,  9 просмотров сегодня

15.07.21

 924 просмотров всего,  10 просмотров сегодня