Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Հանդիպեցին՝ Երևանը կանաչ ու խելացի դարձնելու նպատակով

“Երևանը՝ կանաչ, խելացի քաղաք՚” դարձնելու ցանկությամբ ու տեսլականով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում են Ռոտերդամի համալսարանի ճարտարապետ Կարլի Պեննիկը և Ռումինիայի տնտեսագիտական համալսարանի տնտեսագետ Նիկոլայ Տարալունգան:

ՀՀ Ճարտարապետների միությունում փետրվարի 22-26-ն ընթացող աշխատանքային օրերի ընթացքում միջազգային փորձագետներ Պեննիկն ու Տարալունգան մեր համալսարանի ճարտարապետների, տնտեսագետների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների հետ քննարկեցին Երևանը մոտ ապագայում կանաչ և խելացի քաղաքի վերածելու տարբերակները և հնարավոր առաջարկների նախագծի ձևավորումը:

Որպես հաջողված փորձ՝ միջազգային փորձագետները ներկայացրեցին Թբիլիսիի, Ռումինիայի, Հոլանդիայի քաղաքներում և փոքր համայնքներում իրականացված աշխատանքները: Աշխատանքային օրերի ընթացքում, Հայաստանի փոքր համայնքների համար տնտեսական սոցիալական զարգացման գործուն ծրագրերի ձևավորում թեմայով դասախոսություններով հանդես է եկել նաև միջազգային փորձագետ Ռշտուն Մարտիրոսյանը:

Վաղը՝ փետրվարի 26-ին աշխատանքային խումբը կամփոփի աշխատանքները, որի արդյունքում մեր համալսարանում ձևավորված 3 աշխատանքային խմբերը կներկայացնեն ՙԵրևանը՝ կանաչ, խելացի քաղաք՚ դարձնելու նախագծեր, որոնցում ներառված կլինեն քաղաքի զարգացման 6 կարևոր հիմնախնդիրները:

1,758  Ընդամենը Դիտված, 5 Դիտվել է այսօր

25.02.16

1,759  Ընդամենը Դիտված, 6 Դիտվել է այսօր