ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Հայ-իտալական workshop` իտալիայում    

2016 թ․փետրվարի 1-7 Իտալիայի Ֆլորենս քաղաքում անցկացվեց միջազգային ուսանողական գործնական պրակտիկա։ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության ու դիզայնի ֆակուլտետի 22 ուսանողներ և 6 ղեկավարներ՝ ՃՏՊՃԺՎՎԳԱ և Պ ամբիոնի վարիչ ճ թ․ դոցենտ Է․Հարությունյանը, դոցենտ Ս․ Մելիք Քարամյանը, դասախոս Մ․ Բունաթյանը, դասախոս Է․ Օրդուխանյանը, ճ թ․ Լ․ Աղաջանյանը և դասախոս Թ․ Թույսուզյանը և մի խումբ ուսանողներ մասնակցեցին միաժամանակ կայացած երեք գործնական պրակտիկաներին։

Workshop-երի թեմաներն էին՝ օրդերային համակարգի կիրառումը ճարտարապետության մեջ, սյունաշարերը՝ ճարտարապետության մեջ, խոյակների կիրառումը ճարտարապետության մեջ։ Ուսանողները սկզբում ներկայացրեցին հայկական ճարտարապետության հետ կապված թեմաներ, ապա՝ Ֆլորենցիայի ճարտարապետության մեջ կիրառվող օրդերային, սյունաշարային և խոյակների թեմաները։  Աշխատանքների ընթացքում խումբն այցելեց և հնարավորություն ունեցավ ուսումնասիրել տարբեր քաղաքներ, թանգարաններ, լինել մի շարք տեսարժան վայրերում:

 3,348 просмотров всего,  8 просмотров сегодня

17.02.16

 3,349 просмотров всего,  9 просмотров сегодня