Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ՀԱՅ-ԻՏԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐՆ ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐՈՎ

ԷՐԱԶՄՈՒՍ+ ծրագրի շրջանակում՝ նոյեմբերի 24-30-ը, աշխատանքային այցով, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում են հյուրընկալվել Միլանի Պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսորներ Մարիա Քրիստինա Ջիամբրունոն, Պաոլո Պիլերին և միջազգային բաժնի աշխատակից Կիարա Պելիզարին: Այցի ընթացքում իտալական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել մեր համալսարանի ֆակուլտետների դեկավարների, ուսանողների և ադմինիստրատիվ աշխատակազմի ներկայացուցիչների հետ՝ քննարկելով երկկողմ հետաքրքրություններ ներկայացնող համատեղ ծրագրերի իրականացման և մեր համալսարանականների՝ ԷՐԱԶՄՈՒՍ+ ծրագրով շարժունության հետ կապված խնդիրները:

Միլանի պոլիտեխնիկի պրոֆեսորների այցն այսքանով չի սահմանափակվել: Վերջիններս, նոյեմբերի 25-28-ը, մեր համալսարանի ուսանողների համար անցկացրել են «Մշակութային ժառանգության պահպանության խնդիրները քաղաքային միջավայրում՝ Գյումրիի օրինակի վրա» խորագրով մրցույթ-ստուգատես:

Այսօր ուսանողները դասախոսների դատին հանձնեցին իրենց նախագծերը, որոնցում ներկայացրեցին Գյումրին նոր դիտանկյունից, թե ինչպես պահպանելով մշակութային ժառանգությունը, առավել հարմարավետ լուծումներ հաղորդել քաղաքին:

Ճարտարապետության ֆակուլտետի դեկան Սարգիս Թովմասյանը բարձր գնահատեց ուսանողների՝ այսքան սեղմ ժամկետում կատարած աշխատանքը:

Նախագծերի շնորհանդեսի ավարտին՝ իտալացի գործընկերներին և մասնակից  ուսանողներին հանձնվեցին հավաստագրեր:

3,001  Ընդամենը Դիտված, 1 Դիտվել է այսօր

29.11.19

3,002  Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր