Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ՀԱՅԱՑՔ՝ ԴԵՊԻ ԿԻՆ ԳԻՏԱՇԽԱՏՈՂԸ

ՄԱԿ-ի տոնացույցում փետրվարի 11-ը նշվում է՝ որպես գիտության մեջ կանանց և աղջիկների օր: Մեր համալսարանում կին գիտաշխատողները քիչ չեն և, նրանց նվիրական աշխատանքի նկատմամբ հարգանք և ուշադրություն ցուցաբերելը, թերևս, օրվա կարևոր նախապայմանն է:

ՃՇՀԱՀ-ի Շրջակա միջավայրի ջրային պաշարների պահպանության և արդյունավետ օգտագործման հիմնահարցերի ուսումնագիտական լաբորատորիան ստեղծվել է 2015թ-ին՝ նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում և Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի օժանդակությամբ:

Այսօր լաբորատորիայի պայմաններին, սարքավորումներին և կին գիտաշխատողների ամենօրյա աշխատանքին ծանոթանալու նպատակով մեր համալսարանում էր հյուրընկալվել Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ներկայացուցիչը: Ինչպիսի՞ զբաղվածություն ունի լաբորատորիան, որ ոլորտներում է իրականացնում հետազոտությունները, և առհասարակ, ինչպիսի՞ն է կին գիտաշխատողը: Տրված հարցեր, որոնք արդիական և կարևոր են, հատկապես, փետրվարի 11-ին ընդառաջ:

Տեղեկատվական ու հաճելի զրույց, և ասվածը տեսանելի դարձնող լուսանկարներ: Հանդիպումը ստացված էր, կին գիտաշխատողները՝ գնահատված և ուշադրության արժանացած:

501  Ընդամենը Դիտված, 1 Դիտվել է այսօր

06.02.19

502  Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր