Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Համագործակցության պայմանագիր՝ ՃՇՀԱՀ-ի և ՀՊՏՀ-ի միջեվ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի միջև, Erasmus+-ի HERITAGE ծրագրի շրջանակներում կնքված համագործակցության եռակողմ համաձայնագրի շրջանակներում, նախատեսվում է 2017-2018 ուսումնական տարվանից սկսած իրականացնել համատեղ մագիստրոսական կրթական ծրագիր՝ «Նախագծերի կառավարումը զբոսաշրջության և անշարժ գույքի ոլորտներում անվանումով: Ըստ այդ պայմանագրի՝ նախատեսվում է, որ մագիստրատուրայի ուսանողներն առաջին ուսումնական տարում ուսումնառելու են ՃՇՀԱՀ-ում և ՀՊՏՀ-ում, իսկ երկրորդ ուստարում՝ Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում և ստանալու են կրկնակի դիպլոմ:

Այսօր, հունիսի 1-ին, այդ առթիվ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը ստորագրեցին համագործակցության պայմանագիր: Երկկողմ պայմանագրի ստորագրումն այսուհետև ենթադրում է երկու համալսարանների համագործակցություն՝ կրթական, գիտահետազոտական, միջազգայնացման, տեղեկատվական, նյութատեխնիկական և այլ ուղղություններով: Պայմանագիրը նախատեսում է նաև երկու համալսարանների մասնակցությամբ միջազգային կրթական դրամաշնորհային ծրագրերի իրականացում, փորձագիտական և հետազոտական միասնական խմբերի ստեղծում՝ միջհամալսարանական և արտասահմանյան համալսարանների հետ աշխատելու նպատակով:

Պայմանագիրը կնքելուց հետո՝ ռեկտորներ Գալստյանն ու Աթոյանը նշեցին, որ այսօր զարգացած բոլոր երկրները ցանցային ուսուցման են ձգտում՝ ուսումնական և գիտական ծրագրերն առավել արդյունավետ կազմակերպելու համար, և այս պայմանագիրը երկու համալսարանների միջև լավագույն հիմքն է:

Նշենք, որ այս տարի ապրիլի 5-ին, Վալենսիայի Պոլիտեխնիկական համալսարանի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջև ստորագրվեց համագործակցության եռակողմ համաձայնագիր, որը կնպաստի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի փոխանակմանը և հնարավորություն կտա մշակութային ժառանգությանն ու գեոինֆորմացիոն տեխնոլոգիաներին վերաբերող նախագծի կառավարման ոլորտում ստանալ երկաստիճան կրթական որակավորում:

Ծրագրին արդեն իսկ մասնակցելու համար կարող են դիմել բակալավրիատի 2017թ-ի շրջանավարտները: Դիմորդները պետք է տիրապետեն անգլերեն լեզվին, ուսումնառության արդյունքում ունենան 14 և ավելի ՄՈԳ:

01.06.17

1,373  Ընդամենը Դիտված, 5 Դիտվել է այսօր