Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ. ՎՍՏԱՀ Է ՆՈՒՅՆԻՍԿ ՎԻՐԱՎՈՐ ԶԻՆՎՈՐԸ

 
Ճարտարապետը լավ գիտի, որ հոյակերտ շինությունները կառուցվում են միայն ամուր հողի վրա, իսկ եթե հայրենի հողն այժմ երերում է ու պաշտպանության կարիք ունի, ուրեմն նա առաջնագծում է:
Մեր համալսարանի շրջանավարտ, ճարտարապետ Վրույր Ենոքյանը ռազմագոտուց օրեր առաջ է վերադարձել՝ ֆիզիկապես վիրավորված, բայց հոգով առողջ ու մարտունակ: Որպես պահեստազորի զինծառայող Արցախ մեկնած և 14 օր սահմանին մարտնչած Վրույրը խոստովանում է՝ պայքարի մեջ մեր տղաների ոգին իսկապես անկոտրում է, մերոնք ամենահավատարիմ զինվորն ու ընկերը, ամենալավատես մարտիկներն են:
Կոչ կամ մաղթա՞նք:
Հարցս նույնիսկ զարմանալի հնչեց. «Մեր տղերքն իրենց գործը լավ գիտեն, միայն կարող եմ ասել՝ հաղթելու ենք, ավելի ճիշտ, արդեն հաղթում ենք»,- հեռախոսակապի մյուս կողմում խրոխտ հնչեցրեց Վրույրը:

423  Ընդամենը Դիտված, 1 Դիտվել է այսօր

20.10.20

424  Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր