ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ 14-ՐԴ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՍՏԱՆԱՆ ՆԱԵՎ ՃՇՀԱՀ-Ի ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ

Այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել Հակաճգնաժամային 14-րդ միջոցառման շրջանակներում ուսանողներին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

  1. Պետական բուհերի առկա համակարգի բակալավրիատի, մագիստրատուրայի և օրդինատուրայի 90 և ավել ՄՈԳ ունեցող և ավարտական կուրսում գտնվող ուսանողների կիսամյակի ուսման վարձերը կառավարության կողմից կվճարվեն 100 տոկոսով։  90 և ավելի ՄՈԳ ունեցող ոչ ավարտական կուրսերի ուսանողների կիսամյակային ուսման վարձերը կվճարվեն 75 տոկոսով։ Ավարտող ուսանողները ովքեր ուսվարձի պարտք չունեն կարող են հրաժարվել աջակցությունից կամ ստանալ գումարը՝ եթե այն վճարվել է ֆիզիկական անձի կողմից։ Իսկ եթե ավարտող ուսանողի վարձը վճարվել է ուսանողական վարկիմիջոցով, գումարը կուղղվի վարկի սպասարկմանը։ Այսպիսի գումարները կօգտագործվեն այլ ուսանողների վարկավորելուհամար։
  2. 80-ից բարձր ՄՈԳ ունեցող ուսանողների գործող  և նոր տրվող վարկերի տոկոսները 2020 թվականի համար կզրոյացվեն՝ այդ թվում պետության կողմից հավատարմագրում ունեցող բուհերի ուսանողների համար։ 80-ից ցածր ՄՈԳ ունեցող ուսանողների համար վարկերի տոկոսները կսուբսիդավորվեն 5 տոկոսով, այսինքն վարկերը հասանելի կլինեն 4 տոկոսով։
  3. Ուսանողները վարկի մայր գումարը սպասարկում են բուհն ավարտելուց հետո։

Բարձր գնահատելով և հետևելով ՀՀ Կառավարության և ԿԳՄՍ նախարարության ձեռնարկած հակաճգնաժամային միջոցառումների ընթացքին` Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի ժ/պ Եղիազար Վարդանյանը հանձնարարել է՝ կազմել մեր համալսարանում շահառու հանդիսացող այն ուսանողների ցուցակը ովքեր բավարարում են 1 կետում ներկայացվող պահանջներին։

Սիրելի՛ ուսանողներ, ապրիլի 20֊ից հասանելի կլինեն ցուցակները և շահառուները կտեղեկացվեն, որպեսզի օգտվեն կառավարության կողմից իրականացվող աջակցությունից, իսկ մնացած կետերին բավարարելու համար հավելյալ տեղեկատվությունը կարող եք ստանալ առցանց եղանակով` ձեր համապատասխան ֆակուլտետի դեկանատներից։

Շարունակե՛ք հետևել համալսարանի պաշտոնական կայքէջի հայտարարություններին՝ բուհին վերաբերող հավաստի տեղեկատվություն ստանալուհամար:

 3,633 просмотров всего,  1 просмотров сегодня

19.04.20

 3,634 просмотров всего,  2 просмотров сегодня