ՃՇՀԱՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ամբիոնը անցկացրեց ներբուհական միջֆակուլտետային շախմատի «Համալսարանի գավաթ-2022» մրցաշարը: Մասնակցում էին 4 ֆակուլտետների տարբեր կուրսերի ուսանողներ:
Մրցաշարում առաջին տեղը գրավեց Դիզայնի ֆակուլտետի ուսանող Ավետիս Կասմիրյանը, երկրորդ տեղը՝ նույն ֆակուլտետի ուսանողուհի Աստղիկ Մարգարյանը, իսկ երրորդ տեղը՝ ճարտարապետության ֆակուլտետի ուսանող Արսեն Ենոկյանը:
Թիմային հաշվարկով ՃՇՀԱՀ դիզայնի ֆակուլտետը զբաղեցրեց առաջին, ճարտարապետության ֆակուլտետը՝ երկրորդ, իսկ շինարարության ֆակուլտետը՝ երրորդ տեղը։
«Նման մրցաշարերը առողջ մրցակցություն են ապահովում՝ խթան հանդիսանելով նոր ուսանողների ներգրավմանը շախմատի ակումբ, և առաջիկայում պատշաճորեն հանդես կգանք միջբուհական հարթակներում»,− նշեց կանանց միջազգային գրոսմաստեր, ամբիոնի դասախոս Լիլիթ Գալոյանը