Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ծնվեց, որ… այլեվս չմահանա

Օգոստոսյան մի տաք երեկո Սահակյանների ընտանիքում ծնվեց նրանց կրտսեր որդին: Առաջին հայացքից գրեթե բոլոր նորածիններին նման տղան, սակայն, նման չէր լինելու բոլորին իր՝ թեև կարճ, բայց բովանդակալից կյանքի ընթացքով:

Աշխույժ, ժպտերես, խելացի, նրան ճանաչող բոլորի բնութագրմամբ՝ բարության տիպար Ադամը, դեռ փոքր հասակից էր ամուր ու քաջ: Զինվոր-զինվոր, կռիվ-կռիվ և մանկահասակ երեխաների սիրելի խաղերը Նրա համար միայն խաղեր չէին: Ադամը զբաղվում էր գեղարվեստական մարմնամարզությամբ, գեղասահքով, իր ուժերը չափում կարատեի ու բռցքամարտի հարթակներում: Ճակատագիրը, սակայն, Նրան, այլ դերակատարում էր վերագրել: Զինվորը, ապա հերոսը պիտի լիներ այս կյանքում Նրա վերջին, բայց գլխավոր դերը:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դիզայնի ֆակուլտետի ուսանող և իր ընտրած մասնագիտությունն անչափ սիրող Ադամ Սահակյանը 2014թ-ին զորակոչվեց բանակ. Հայրենիքի նկատմամբ հարգանքն ու պարտքը Նրա համար վեր էին ամեն ինչից: Սակայն համոզված էր, որ լավ հայրենասեր լինելու համար պետք է նաև կրթված ու բարեխիղճ մասնագետ լինել. ուսումն անպայման շարունակելու էր՝ այդպես ասել էր ընկերներին…

2016թ-ի ապրիլին բռնկված ղարաբաղա-ադրբեջանական բախումները, սակայն, շատ հայորդիների երազանքներն ու ծրագրերը թողեցին անցյալում: Նրանց շարքերում էր նաև Ադամ Սահակյանը, ում կողմ ուղղված հակառագորդի գնդակը վերջակետ դրեց Նրա երիտասարդ, զավակ, ընկեր, ուսանող, ամուսին, և, ապագայում, լավ մասնագետ լինելու բոլոր երազանքներին, սակայն ծնեց հայ ազգի մի նոր հերոս ու պարծանք:

Այսօր՝ օգոստոսի 19-ին, Ադամ Սահակյանը կդառնար 20 տարեկան, ավելին՝ դարձավ 20 տարեկան. հերոսներն անմահ են, քանզի նրանց հերոսության շնորհիվ այսօր բազմաթիվ կյանքեր շարունակում են ապրել խաղաղ երկնքի տակ:

Շնորհավոր ծնունդդ, հերո´ս:

1,162  Ընդամենը Դիտված, 5 Դիտվել է այսօր

19.08.16

1,163  Ընդամենը Դիտված, 6 Դիտվել է այսօր