ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ» ԱՌԱՐԿԱՅԻ ԴԱՍՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԷՐ

Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի «Զբոսաշրջություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողները «Զբոսաշրջության հիմունքներ» առարկայի  դասն անցկացրին Էջմիածնում: Այցելության նպատակն էր ուսումնասիրել Էջմիածին քաղաքի տուրիստական ռեսուրսները, ենթակառուցվածքները, հյուրատները, սննդի ձեռնարկությունները և այլն: Ուսանողներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Գայանե եկեղեցի և ունեցան գործնական հանձնարարություն` կազմել նոր զբասաշրջային փաթեթ:

-Մենք կազմեցինք զբասաշրջային փաթեթ, որը և’ մշակութային էր, և’ կրոնական, և այն արդեն կարող ենք առաջարկել տուրիստական շուկային: Այն նախատեսված է երիտասարդ սեգմենտի համար, և կարծում ենք, որ հաջողվել է,- ասաց դասախոս Զարուհի Հայրյանը:

Էջմիածնի տաճարը մինչ օրս գրավում է զբոսաշրջիկներին, այժմ էլ գտնվում է վերանորոգման փուլում: Ուսանողները պատմում են, որ իրենց գրավել է ամեն ինչը:

Ինչպես նշում են ուսանողները գործնական դասերը պակաս կարևոր չեն, քան տեսական դասերը, քանի որ դասախոսը հնարավորություն է ունենում սովորեցնել մասնագիտական նրբություններ, որոնք  տեղում ավելի պատկերավոր են դառնում:

Գնահատելով տեղանքի դրական և բացասական կողմերը, ռիսկերն ու հնարավորությունները, ուսանողները արեցին իրենց առաջարկները, որոնք առավել կգրավեն նաև երիտասարդ զբոսաշրջիկներին:

 109 просмотров всего,  3 просмотров сегодня

24.11.22

 110 просмотров всего,  4 просмотров сегодня