Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Եռաչափ քարտեզ, որն իրական էքսկուրսի տպավորություն կստեղծի

Հայկական ճարտարապետական ժառանգությունը դարձնել հասանելի, մատչելի և այն ուսումնասիրելու համար հետաքրքրություն առաջացնել երիտասարդ սերնդի ու զբոսաշրջիկների շրջանում: Այս նպատակը հիմք ընդունելով՝ ՃՇՀԱՀ Ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման, վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնը մտահղացավ ստեղծել մի հարթակ, որտեղ կներկայացվի Հայաստանի ճարտարապետական կոթողների գիտական ու պատմական, եռաչափ մոդելավորման պատկերները:

Մեզ հետ զրույցում ամբիոնի վարիչ Էմմա Հարությունյանը, մանրամասնելով եռաչափ քարտեզի ստեղծման նպատակն ու մշակման առարկան, նշեց, որ ի տարբերություն հայկական ճարտարապետական ժառանգությունը ներկայացնող մի շարք համակարգչային ծրագրերի, այս պիլոտային ծրագրի առավելություններն ակնհայտ ու բացառիկ են: Նրա խոսքերով՝ այս քարտեզում եռափաչ մոդելները լինելու են առավելագույն ճշգրտության, գիտական բաժնի տեղեկատվությունը բեռնված է լինելու զուտ գիտական պարբերականներից, մենագրություներից և գիտական հավաստի աղբյուրներից, ինչպես նաև ներկայացվելու է տեսական վերակազմության եռաչափ մոդելները:

Ապագայի քարտեզն իրենից ներկայացնելու է համակարգչային տեղեկատվական ծրագիր, որում կայքի այցելուն ունենալու է ընտրության չորս հնարավորություն՝ հանրամատչելի տեղեկատվություն և մոդելներ, գիտական տեղեկատվություն և մոդելներ, ուսանողական աշխատանքների արխիվ, ուսուցողական խաղեր և ֆիլմեր:

Էմմա Հարությունյանը նկատեց, որ իր բնույթով ուշագրավ են հատկապես վերջին կետերը: Ուսանողական աշխատանքների արխիվում հավաքագրվելու են բոլոր տարիների ընթացքում ճարտարապետական հուշարձանների վերակազմությունները, ելակետային, փաստագրական և լուսանկարչական նյութերը: Նախատեսվում է յուրաքանչյուր տարի էջը համալրել ուսանողների կատարած նոր աշխատանքներով: Վերջին՝ ուսուցողական խաղեր և ֆիլմեր բաժնում ներկայացվելու է ուսուցողական եռաչափ խաղեր, զբաղմունք և մտքի վարժանք: Հիմնվելով արդեն մշակված եռաչափ մոդելների վրա՝ օգտվողները կարողանալու են ոչ միայն առանձին ճարտարապետական և շինարարական տարրերից հավաքել առաջադրված հուշարձանը, այլև կառույցի որևէ հիմնական հատվածի ամբողջացումից հետո ստանալ ստուգաբանական, բացատրական տեղեկույթ: Օրինակ՝ ի՞նչ է եկեղեցու գմբեթը, թմբուկը կամ վեղարը:

Ինժեներական գեոդեզիայի ամբիոնի տեխնիկական աջակցությամբ և ՃՇՀԱՀ-ի եզակի 3D լազերային սկաների միջոցով՝ որպես եռաչափ քարտեզի օրինակ, արդեն ներկայացվել է Կարմրավոր Սբ. Աստվածածին եկեղեցու և Երերույքի կիսավեր բազլիկը: Պիլոտային ծրագրի առաջին փուլում նախատեսվում է ուսումնասիրել 11 հուշարձան՝ 10-ը՝ մարզերից, 1-ը՝ Երևանից, որից հետո աշխատանքներում կընդգրկվեն նաև Արցախի ու Սփյուռքի հայկական ճարտարապետական հուշարձանները:

Ծրագիրը կյանքի կոչելու համար, սակայն, անհրաժեշտ է նաև ֆինանսական  աջակցություն: Է. Հարությունյանը նշեց, որ այդ հարցով ակնկալվում է մեր համալսարանի գործընկեր Եվրոպական համալսարանների հետ համատեղ դիմել մշակութային ժառանգության պահպանությանը հետամուտ հեղինակավոր կառույցներին, Սփյուռքի, հայաստանյան պետական և ոչ պետական մարմիններին:

975  Ընդամենը Դիտված, 5 Դիտվել է այսօր

31.03.16

976  Ընդամենը Դիտված, 6 Դիտվել է այսօր